Անցկացվել են ինժեներասակրավորային դասակների համաբանակային մրցումներ
ՀասարակությունՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում նոյեմբերի 2-ից 10-ն անցկացվել են ԶՈՒ զորամասերի ինժեներասակրավորային դասակների համաբանակային մրցումներ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մրցումների անցկացման նպատակն էր կատարելագործել ինժեներասակրավորային ստորաբաժանումների անձնակազմի պատրաստվածությունն ու մասնագիտական ունակությունները, դաշտային վարժվածության մակարդակը։
Ինժեներական տեխնիկական միջոցների և սպառազինության տիրապետման ու պատրաստվածության բարձր ցուցանիշներով համաբանակային մրցումների հաղթող է ճանաչվել սակրավորային գունդը, երկրորդ տեղը զբաղեցրել են 4-րդ զորամիավորման, երրորդը՝ ՊԲ-ի սակրավորները։