00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ամենաթանկարժեք ֆուտբոլիստները՝ ըստ KPMG Football Benchmark-իՌուբեն Բալաբանյանն ընտրվել է Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Նախագահը հանդիպել է Կատարի փոխվարչապետի և պաշտպանության նախարարի հետ (լուսանկարներ) Հայաստանի և Ադրբեջանի միջև կան հստակ պայմանավորվածություններ. Արթուր ԴանիելյանՄոդրիչը նոր տուն է գնել 12 մլն եվրոյով (լուսանկարներ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Աֆղանստանում թալիբները 9 զինվորի են սպանել Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ Ոստիկանները հայտնաբերվել են «Բերդի կռիս» մականվամբ բնակարանագողինՖիննական բանտում հայտնված հայ երկրպագուն վերադարձել է Հայաստան (տեսանյութ)

Ի հայտ են բերվել ճանապարհաշինության ծրագրերում կոռուպցիոն չարաշահումների հիմնական մեխանիզմները

ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2019թ. առաջին 9 ամիսներին ճանապարհաշինության ծրագրերի իրականացման ընթացքում թույլ տրված առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է 12 քրեական գործ։ Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Վարույթում գտնվող քրեական գործերով 14 անձի վերաբերյալ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որոնցից 9-ին առաջադրվել է մեղադրանք, իսկ 5 անձ գտնվում է հետախուզման մեջ և վերջիններիս վերաբերյալ կալանավորումը ընտրելու մասին որոշումներ են կայացվել։ Նշված քրեական գործերով կալանավորումը որպես խափանման միջոց է կիրառվել ընդհանուր առմամբ 8 անձի նկատմամբ։

Համեմատության համար նշենք, որ 2018թ. նույն ժամանակահատվածում այս ոլորտում արձանագրված առերևույթ հանցավոր դրսևորումների հատկանիշներով ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է 6 քրեական գործ, որոնցով 1 անձի վերաբերյալ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Ընդհանուր առմամբ 2018 և 2019 թվականների 9 ամիսների ընթացքում հարուցված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմել է 23մլրդ 671մլն ՀՀ դրամ, իսկ համայնքներին՝ 18մլն ՀՀ դրամ։ Պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 227մլն ՀՀ դրամը, իսկ շուրջ 2մլրդ դրամի չափով փաստացի դրամական միջոցներ ամրագրված են դատավարական երաշխիքներով:

Առանձին դեպքերում շինարարություն իրականացրած կազմակերպությունների կողմից արդեն իսկ ձեռնարկվել կամ ձեռնարկվում են միջոցներ՝ թույլ տրված խախտումները վերացնելու, չկատարված կամ ոչ պատշաճ կատարված աշխատանքները սահմանված պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Հարկ է նշել, որ 2018 և 2019թթ. հարուցված այս 18 գործերից 9-ը հարուցվել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում հայտնաբերված առերևույթ չարաշահումների փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործով քննության ընթացքում, և այդ կոռուպցիոն սխեմաներում ներգրավված են եղել մի շարք պետական գերատեսչությունների պաշտոնատար անձինք, բազմաթիվ տեղական և արտասահմանյան առևտրային կազմակերպությունների ղեկավարներ, սեփականատերեր և այլ աշխատակիցներ, ՀՀ ում գործող բարեգործական հիմնադրամի նախագահ և այլն։ Հայտնաբերված, ինչպես նաև վերականգնված՝ պետությանը պատճառված վերոնշյալ վնասի զգալի մասը, քրեական հետապնդման ենթարկված անձինք ևս այս քրեական գործերի շրջանակներում են:

Ընդհանուր առմամբ ճանապարհաշինական ծրագրերին վերաբերող կոռուպցիոն չարաշահումների դեպքերով բոլոր գործերի փաստական հանգամանքների վերլուծությամբ ի հայտ են բերվել առավել տարածված և սխեմատիկ բնույթ կրող մեխանիզմները: Ըստ այդմ՝ առանձին դեպքերում հատկացված միջոցները խաբեության, յուրացման կամ վատնման եղանակներով հափշտակել են կապալառու կամ ենթակապալառու կազմակերպությունների համապատասխան պաշտոնատար անձանց կողմից կեղծ կատարողական ակտեր, կատարված աշխատանքների հավելագրումներ կատարելու կամ չկատարված աշխատանքները կեղծ փաստաթղթերով կատարված ցույց տալու միջոցով:  

Կամ՝ կապալառու և ենթակապալառու կազմակերպությունները, փաստացի պատկանելով միևնույն կամ փոխկապակցված անձանց, առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման, կեղծ փաստաթղթեր տրամադրելով, ինչպես նաև ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր ներկայացնելով միմյանց հնարավորություն են ընձեռել շահութահարկի, ավելացված արժեքի հարկի գծով ծախսագրումներ և նվազեցումներ կատարել: Այդ կերպ վերջիններիս համար պայմաններ են ստեղծվել հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող փաստաթղթում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու միջոցով խուսափել հարկերը վճարելուց։

Մեկ այլ դեպքում՝ ինչպես օրինակ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման գործընթացում, բարեգործական հիմնադրամի նախագահն իր իրական ազդեցությունն է շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով օգտագործել ի նպաստ իր հետ փոխկապակցված կազմակերպությունների, որի արդյունքում նշված կազմակերպությունների հետ կնքվել են կապալի կամ ենթակապալի պայմանագրեր։

Արձանագրվել են դեպքեր, երբ ճանապարհաշինական գործող նորմերին ակնհայտորեն հակասող ճանապարհաշինական, վերանորոգման աշխատանքների նախագիծը երաշխավորվել է որպես ՀՀ օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանող և դրանց հիման վրա կատարվել են պետական գնումներ, կնքվել պայմանագրեր, կատարվել ասֆալտապատման, բետոնապատման՝ սահմանված նորմերին չհամապատասխանող աշխատանքներ:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս ոլորտում չարաշահումների ժամանակին չբացահայտման հիմնական պատճառն այն է, որ այդ գործընթացի նկատմամբ հսկողական կամ վերահսկողական լիազորություններ ունեցող պետական համապատասխան գերատեսչությունների պաշտոնատար անձինք չեն կատարել կամ ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները:

Նշված քրեական գործերով իրականացվող քննությունների ընթացքում միջոցներ են ձեռնարկվում ինչպես չարաշահումներ կատարած և իրենց պարտականությունների կատարման մեջ հանցավոր թերացումներ թույլ տված անձանց հայտնաբերելու և նրանց արարքներին իրավական գնահատականներ տալու, այնպես էլ պետությանը և համայնքներին հասցված վնասները լիարժեք բացահայտելու և վերականգնելու ուղղությամբ։

Ճանապարհաշինության ոլորտում տարիներ շարունակ ձևավորված կոռուպցիոն սխեմաների բացահայտման ուղղությամբ սկսված քրեաիրավական պայքարը, պատժի անխուսափելիության ապահովումը ոչ միայն պետական միջոցների վատնումներից, յուրացումներից և փոշիացումից երաշխավորելու, այլև ներկայումս լայն թափով իրականացվող աշխատանքները սահմանված չափորոշիչներին համապատասխան իրականացնելու, այդ ծրագրերի իրականացման նկատմամբ պետական պատշաճ վերահսկողություն ապահովելու հիմնական երաշխիքներից է: Վերջինս շարունակելու է գտնվել ՀՀ գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում:

 

 

Լրահոս
14 Դեկ
Էապես մեծացել է պատերազմի վտանգը. Դավիթ Շահնազարյան Տաթևիկ Ռևազյանը հերքում է, որ «Wizz Air»-ը թռիչքներ կիրականացնի Լոնդոն և Փարիզ Լիլիթ Հովհաննիսյանը դիմել է կտրուկ ոճափոխության (լուսանկարներ)Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին Արման Բաբաջանյանը չի բացառում առաջիկայում կուսակցություն հիմնելու հավանականությունը Հաղորդում հանցագործությունների մասին. ի՞նչ քայլեր կձեռնարկի ՓաշինյանըԲաքվի արտգործնախարարը մեզ սպառնում է «ռազմավարական համբերությամբ». Վարդան ՈսկանյանՎլադիմիր Կարապետյանը հայտարարում է` Ռուբեն Հայրապետյանը կեղծ տեղեկություններ է տարածում Ամենաթանկարժեք ֆուտբոլիստները՝ ըստ KPMG Football Benchmark-իՌուբեն Բալաբանյանն ընտրվել է Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Նախագահը հանդիպել է Կատարի փոխվարչապետի և պաշտպանության նախարարի հետ (լուսանկարներ) Երկաթե խաչ՝ Այնթապի սկզբնամասում. նոր նախաձեռնություն Աշխարհի ամենագեղեցիկ կինը մերկացել է (լուսանկար)Վանաձորում ВАЗ-2107 եւ Opel մակնիշի ավտոմեքենաները բախվել են միմյանց. կա տուժած Արմեն Սարգսյանը կմասնակցի հեղինակավոր «Դոհա ֆորում»-ին Սուդանի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման «Տղերք, այս վտանգավոր անհեթեթության դեմը առեք, խելքով և ռիսկով չախեք, քանի ուշ չէ» Այս իշխանությունը կճխլվի արցախյան բեռի տակ. Արմեն ԱշոտյանԽայտառակ տարազն ու քննադատությունները. ինչ է պարզաբանում «Միսս Տիեզերք 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչըՀայաստանի և Ադրբեջանի միջև կան հստակ պայմանավորվածություններ. Արթուր ԴանիելյանՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը միջազգային հանրության համար է արվում. Բագրատյան Հոկեյի տափօղակն այլանդակել է լրագրողի դեմքըՄոդրիչը նոր տուն է գնել 12 մլն եվրոյով (լուսանկարներ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Աֆղանստանում թալիբները 9 զինվորի են սպանել Ինչ ճակատագիր կունենա «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղը«Սևան» ՔԿՀ-ում հերթական անգամ կանխվել է թմրամիջոցների իրացումըՀեղափոխությունը վտանգում են նաև իշխանության որոշ ներկայացուցիչներ. Արման ԲաբաջանյանԱնդրանիկ Քոչարյանը 2016թ-ին տված հարցազրույցում հպարտացել է, որ Ռուբեն Հայրապետյանն իր ընկերն է«Ով քնած է, արթնացե՛ք». Աննա Գրիգորյանը՝ լողազգեստով (լուսանկարներ)Բժշկի պատճառով՝ նորածին երեխան հաշմանդամ է դարձելԿրթական բարեփոխումների արդյունքում դպրոցական որոշ առարկաներ կմիավորվեն. փոխնախարար Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ Ոստիկանները հայտնաբերվել են «Բերդի կռիս» մականվամբ բնակարանագողինԱնդրանիկ Քոչարյանն ամեն ինչ արել է, որ Մարտի 1-ի քաղաքացիական սպանդն իրականացնող օլիգարխների ցանկից դուրս մնա Ռուբեն Հայրապետյանի անունըԿառավարության 2017թ-ի որոշման մի մասը բառ առ բառ արտագրված է Լիդիանի փաստաթղթից. ՀԲՃ Ոստիկանությունը բերման է ենթարկել վճարային տերմինալը գողացած 37-ամյա տղամարդունՕրվա կադր. «Կայարանցի տոնածառը»Աննա Հակոբյանի հիմնադրամներից հաճախակի դիմում են գումարներ փոխանցելու համար. Ռուբեն Հայրապետյան Գագիկ Ծառուկյանը հետևել է բռնցքամարտի «Կաշվե ձեռնոց» մրցաշարի մեկնարկային մենամարտերին (տեսանյութ) Ֆիննական բանտում հայտնված հայ երկրպագուն վերադարձել է Հայաստան (տեսանյութ)«Սասուն, դու նամուս չունե՞ս, Մանվելն էնտեղ մեռնում ա». Վոլոդիա Հովհաննիսյան (տեսանյութ) «Ռիվեր Փլեյթ»-ը` Արգենտինայի գավաթակիր (տեսանյութ)ՊԵԿ-ը հորդորում է սեղմ ժամկետներում իրականացնել մեքենաների մաքսային ձևակերպումը Նախաքննության ընթացքում դեռ առիթ կունենաք ասելու՝ ով է այդ «ընդհանուր ընկերը», որ ձեզ նման բան է «փոխանցել». Քոչարյանը՝ Հայրապետյանին2019թ. ընթացքում Արագածոտնի մարզում ՃՏՊ-ների թվի աճը շարունակում է մտահոգիչ մնալ Մի քանի հարց մեր իշխանություններին. Շարմազանով Հերթական գողությունը. տարել են մեքենայի անիվները Ռուբեն Հայրապետյանը ի տարբերություն որոշ նյութապաշտ հարմարվողների` տեսակետ ունի. Արամ Սարգսյան Դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գևորգ Դանիելյան
Ամենադիտված
Հայաստան ժամանած գերմանացի քաղաքացուց տաքսիստն օդանավակայանից Մարիոթ բերելու համար վերցրել է 34 հազար դրամ Այդ ցավն ինձ հետ կմնա մինչև կյանքիս վերջ. Պուտին ԱՄՆ-ում բնակարան թափանցած ավազակին դիմավորել է մերկ տանտիրուհին (տեսանյութ)Ինչպե՞ս է Մարիամ Փաշինյանը երգում՝ մեքենա վարելիս (տեսանյութ) «Ուզում են՝ լքեմ երկիրը, որ շոու անեն. Ես ոչ մի տեղ չունեմ գնալու… թող ձերբակալեն». Ռուբեն Հայրապետյան (տեսանյութ)Մադոննայի դուստրը մասնակցել է արտ-էքսպերիմենտի, որն ավարտվել է օրգիայով (լուսանկարներ)Տանկ են գտել. Հայրապետյանը՝ առանձնատանը կատարվող խուզարկության մասին (տեսանյութ) Քարտեզին ԼՂ-ի փոխարեն՝ Азербайджан, Հ1-ը շփոթե՞լ էՁյան տեղումների բացակայության հետ կապված հատկապես 7-14 տարեկան անձանց մոտ բունտ է հասունանում. Սուրենյան Աստղագուշակները նշել են այն գույները, որոնք կարող են դժբախտություն բերել 2020 թ-ին
Աշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Ամբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) Հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. ինչպես են ընթանում որոնումներըՏղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ Սարգսյան«Սաթենիկը չի ստում». ակնաբույժը ապացուցում է՝ Սաթենիկի աչքերից բյուրեղներ են թափվում (տեսանյութ)Տրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)«Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչըԿադրեր՝ Երևանում տեղի ունեցած սարսափելի վթարից (տեսանյութ)
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըԻնչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Սարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Ամբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ)