Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана Гаспарян “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24 Вице-спикер НС: Армения по-прежнему привержена миру и стабильности в регионе Южного Кавказа 

Ի հայտ են բերվել ճանապարհաշինության ծրագրերում կոռուպցիոն չարաշահումների հիմնական մեխանիզմները

Право

ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2019թ. առաջին 9 ամիսներին ճանապարհաշինության ծրագրերի իրականացման ընթացքում թույլ տրված առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է 12 քրեական գործ։ Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Վարույթում գտնվող քրեական գործերով 14 անձի վերաբերյալ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որոնցից 9-ին առաջադրվել է մեղադրանք, իսկ 5 անձ գտնվում է հետախուզման մեջ և վերջիններիս վերաբերյալ կալանավորումը ընտրելու մասին որոշումներ են կայացվել։ Նշված քրեական գործերով կալանավորումը որպես խափանման միջոց է կիրառվել ընդհանուր առմամբ 8 անձի նկատմամբ։

Համեմատության համար նշենք, որ 2018թ. նույն ժամանակահատվածում այս ոլորտում արձանագրված առերևույթ հանցավոր դրսևորումների հատկանիշներով ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է 6 քրեական գործ, որոնցով 1 անձի վերաբերյալ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Ընդհանուր առմամբ 2018 և 2019 թվականների 9 ամիսների ընթացքում հարուցված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմել է 23մլրդ 671մլն ՀՀ դրամ, իսկ համայնքներին՝ 18մլն ՀՀ դրամ։ Պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 227մլն ՀՀ դրամը, իսկ շուրջ 2մլրդ դրամի չափով փաստացի դրամական միջոցներ ամրագրված են դատավարական երաշխիքներով:

Առանձին դեպքերում շինարարություն իրականացրած կազմակերպությունների կողմից արդեն իսկ ձեռնարկվել կամ ձեռնարկվում են միջոցներ՝ թույլ տրված խախտումները վերացնելու, չկատարված կամ ոչ պատշաճ կատարված աշխատանքները սահմանված պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Հարկ է նշել, որ 2018 և 2019թթ. հարուցված այս 18 գործերից 9-ը հարուցվել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում հայտնաբերված առերևույթ չարաշահումների փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործով քննության ընթացքում, և այդ կոռուպցիոն սխեմաներում ներգրավված են եղել մի շարք պետական գերատեսչությունների պաշտոնատար անձինք, բազմաթիվ տեղական և արտասահմանյան առևտրային կազմակերպությունների ղեկավարներ, սեփականատերեր և այլ աշխատակիցներ, ՀՀ ում գործող բարեգործական հիմնադրամի նախագահ և այլն։ Հայտնաբերված, ինչպես նաև վերականգնված՝ պետությանը պատճառված վերոնշյալ վնասի զգալի մասը, քրեական հետապնդման ենթարկված անձինք ևս այս քրեական գործերի շրջանակներում են:

Ընդհանուր առմամբ ճանապարհաշինական ծրագրերին վերաբերող կոռուպցիոն չարաշահումների դեպքերով բոլոր գործերի փաստական հանգամանքների վերլուծությամբ ի հայտ են բերվել առավել տարածված և սխեմատիկ բնույթ կրող մեխանիզմները: Ըստ այդմ՝ առանձին դեպքերում հատկացված միջոցները խաբեության, յուրացման կամ վատնման եղանակներով հափշտակել են կապալառու կամ ենթակապալառու կազմակերպությունների համապատասխան պաշտոնատար անձանց կողմից կեղծ կատարողական ակտեր, կատարված աշխատանքների հավելագրումներ կատարելու կամ չկատարված աշխատանքները կեղծ փաստաթղթերով կատարված ցույց տալու միջոցով:  

Կամ՝ կապալառու և ենթակապալառու կազմակերպությունները, փաստացի պատկանելով միևնույն կամ փոխկապակցված անձանց, առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման, կեղծ փաստաթղթեր տրամադրելով, ինչպես նաև ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր ներկայացնելով միմյանց հնարավորություն են ընձեռել շահութահարկի, ավելացված արժեքի հարկի գծով ծախսագրումներ և նվազեցումներ կատարել: Այդ կերպ վերջիններիս համար պայմաններ են ստեղծվել հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող փաստաթղթում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու միջոցով խուսափել հարկերը վճարելուց։

Մեկ այլ դեպքում՝ ինչպես օրինակ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման գործընթացում, բարեգործական հիմնադրամի նախագահն իր իրական ազդեցությունն է շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով օգտագործել ի նպաստ իր հետ փոխկապակցված կազմակերպությունների, որի արդյունքում նշված կազմակերպությունների հետ կնքվել են կապալի կամ ենթակապալի պայմանագրեր։

Արձանագրվել են դեպքեր, երբ ճանապարհաշինական գործող նորմերին ակնհայտորեն հակասող ճանապարհաշինական, վերանորոգման աշխատանքների նախագիծը երաշխավորվել է որպես ՀՀ օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանող և դրանց հիման վրա կատարվել են պետական գնումներ, կնքվել պայմանագրեր, կատարվել ասֆալտապատման, բետոնապատման՝ սահմանված նորմերին չհամապատասխանող աշխատանքներ:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս ոլորտում չարաշահումների ժամանակին չբացահայտման հիմնական պատճառն այն է, որ այդ գործընթացի նկատմամբ հսկողական կամ վերահսկողական լիազորություններ ունեցող պետական համապատասխան գերատեսչությունների պաշտոնատար անձինք չեն կատարել կամ ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները:

Նշված քրեական գործերով իրականացվող քննությունների ընթացքում միջոցներ են ձեռնարկվում ինչպես չարաշահումներ կատարած և իրենց պարտականությունների կատարման մեջ հանցավոր թերացումներ թույլ տված անձանց հայտնաբերելու և նրանց արարքներին իրավական գնահատականներ տալու, այնպես էլ պետությանը և համայնքներին հասցված վնասները լիարժեք բացահայտելու և վերականգնելու ուղղությամբ։

Ճանապարհաշինության ոլորտում տարիներ շարունակ ձևավորված կոռուպցիոն սխեմաների բացահայտման ուղղությամբ սկսված քրեաիրավական պայքարը, պատժի անխուսափելիության ապահովումը ոչ միայն պետական միջոցների վատնումներից, յուրացումներից և փոշիացումից երաշխավորելու, այլև ներկայումս լայն թափով իրականացվող աշխատանքները սահմանված չափորոշիչներին համապատասխան իրականացնելու, այդ ծրագրերի իրականացման նկատմամբ պետական պատշաճ վերահսկողություն ապահովելու հիմնական երաշխիքներից է: Վերջինս շարունակելու է գտնվել ՀՀ գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
США выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить АрмениюСпикер парламента Армении: Кто попало хочет сунуть нос в политикуЕвропа завершит отопительный сезон с рекордными запасами газаИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении“Крылья Татева” открывают новый туристический сезонНикол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном КавказеЕва Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьерыМинистр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуацияЛева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты»Погода в АрменииFox News: К дому советника президента США подбросили навозВ Сюникской области произошло ДТП со смертельным исходомДруг и директор Пугачевой отказались комментировать слухи о ее возможном признании иноагентомФранцузские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторожденияФранцузский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24Пашинян даже несколько метров проходит по улице в окружении телохранителей
Самое популярное