ԱՄՆ-ում կրակել են ռեփեր Lil Reese-ի պարանոցին
ԱյլԱմերիկացի ռեփեր Թավարես Թեյլորը, ով առավել հայտնի է Lil Reese բեմական անունով, փողոցային փոխհրաձգության արդյունքում վնասվածք է ստացել պարանոցի շրջանում: Այս մասին հայտնում է ABC 7 Chicago-ն:
Դեպքը տեղի է ունեցել Իլինոյս նահանգի Country Club Hills ակումբի մոտակայքում: Ոստիկանության տվյալներով՝ անհայտ անձը 26-ամյա ռեփերին հիվանդանոց է հասցրել:
Նրա վիճակը ծայրահեղ ծանր է: