Լեհաստանի կառավարությունը հրաժարական է տվել
Աշխարհ
Լեհաստանի կառավարությունը հրաժարական է տվել երկրում հոկտեմբերի 13-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո:
Ընտրություններում հաղթանակ է տարել «Իրավունք և արդարադատություն» իշխող կուսակցությունը, որը ստացել է Սեյմում պատգամավորական տեղերի կեսը, ինչպես նաև իրավունք՝ ինքնուրույն կազմավորել Կառավարությունը:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ վարչապետ Մատեուշ Մորավեցկին սեյմի առաջին նիստում հայտարարել է նախարարների կաբինետի հրաժարականի մասին: Այդ հրաժարականը տեխնիկական է, Լեհաստանի կառավարությունը վերանշանակվում է յուրաքանչյուր խորհրդարանական ընտրությունից հետո:
Անցած շաբաթ ներկայացվել է կառավարության նոր կազմը, որում էական փոփոխություններ կկատարվեն: Իշխող կուսակցությունը մինչ հաղթանակը որոշել է, որ չի փոխի նախարարների կազմը:
Նոր կառավարությունում, մասնավորապես, իրենց պաշտոնները կպահպանեն ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը, արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչը, արդարադատության նախարար Զբիգնեւ Զեբրոն, ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին, որը նաեւ կշարունակի համակարգել հատուկ ծառայությունները: