«Պողոսի հարևան» Բաբկեն Թունյանը բողոքում է՝ տանը լույս չունի
Blogosphere«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Դավթաշենի բնակիչ Բաբկեն Թունյանը տանը լույս չունի: Օպերատորների հետ կապ հաստատելու բոլոր ջանքերն ապարդյուն անցնելուց հետո պատգամավորն ստիպված է եղել ահազանգել դրա մասին Ֆեյսբուքի իր էջում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր, ջերմ ողջույններ՝ արդեն 4 ժամ առանց հոսանքի մնացած դավթաշենցիներից։ Ձեր բոլոր օպերատորները զբաղված են, դրա համար որոշեցի էս տարբերակով փոխանցել ողջույններս։
Զբաղվածությունը լուսավոր կետ է էս մթության մեջ։
Դավթաշենի բնակիչ Բաբկեն Թունյան»,- գրել է պատգամավորը:
Գրառման կողքով անտարբեր չի անցել Դավիթաշեն համայնքի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, ով մեկնաբանություններում կատակել է՝ «Պողոսի հարևան, դու ե՞ս)))»:
Հիշեցնենք, որ ժամանակին պատգավոր Թունյանը իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր, որ չի ցանկանում իր հարևան անգրագետ Պողոսը ավելի մեծ դեր խաղա որոշում կայացնելու հարցում, քան՝ ինքը. «Ես չեմ ուզում, որ իմ հարևան անգրագետ Պողոսը՝ իր անգրագետ բազմամարդ ընտանիքով, ավելի մեծ դեր խաղա որոշում կայացնելու հարցում, քան՝ ես»։
Պատգամավորի գրառումը մեկնաբանել է նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը, ով գրել է՝ «Վերջապես լուսավորվեցինք Բաբկեն ջան»:
Նշենք, որ Բաբկեն Թունյանը հեռացրեց գրառումն իր էջից, թերևս, հասկանալի պատճառներով: