Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Ի՞նչ արժեր «կոմֆորտը», որից հրաժարվեցինք վարչական շրջանի ռեսուրսները խնայելու համար.

Պարզվում է՝ բավական գումար է այս տարի տնտեսվել՝ մոտ 14,4 միլիոն դրամ:
Վարչական շրջանի ղեկավարի և երկու տեղակալի՝ նախկին հինգ գործավարների փոխարեն կարելի է ունենալ ընդամենը երկուսը, հավելեմ՝ ես և տեղակալս ունենք մեկ գործավար:
Արդյունքում ՝ 4.5 մլն դրամի խնայողություն:
Նախկին 4 վարորդի փոխարեն՝ 2 վարորդ, որոնցից մեկը սպասարկում է վարչական շրջանի բոլոր բաժիններին:
Արդյունքում՝ 2.8 մլն դրամի խնայողություն:
2018 թվականին աշխատակազմի տասը բաժիններին հատկացված է եղել 51.5 տոննա բենզին, որն ամբողջությամբ սպառվել է:
2019-ին հատկացվել է 36.2 տոննա բենզին, որից այս պահի դրությամբ տնտեսվել է մոտ 3 տոննա: Փաստորեն, հնարավոր է աշխատել նաև 18 տոննայով պակաս վառելիքով:
Ի դեպ, ռեսուրսների խնայողությունը (մոտ 14,4 միլիոն դրամ) որևէ կերպ չի անդրադարձել մեր աշխատանքի որակի վրա»: