Ռուս բլոգերը վիրահատվել է՝ ազատվելով «բազուկա ձեռքերից» (տեսանյութ)
Video23-ամյա ռուս բլոգեր Կիրիլ Տերեշինը, ով հայտնի է «Բազուկա ձեռքեր» մականունով, հոսպիտալացվել է առողջության վատթարացման պատճառով:
Բլոգերի օրգանիզմը սկսել է ակտիվորեն պայքարել սինթետիկ նյութերի դեմ և նրա մոտ բորբոքման գործընթաց է սկսվել: Կիրիլը դիմել է բժիշկներին, որպեսզի հեռացնեն «բազուկա ձեռքերը»:
Mash ալիքը հայտնում է, որ Կիրիլն արդեն վիրահատվել է, նա իրեն լավ է զգում:
Այս պահին հիվանդանոցում նրան խնամում է մայրը, ով գդալով կերակրում է որդուն: Համապատասխան տեսանյութը «Բազուկա ձեռքերը» հրապարակել է իր էջում ՝ կից գրելով. «Մայրիկս է կերակրում: Հիշեք՝ մայրիկից բացի դուք ուրիշ ոչ ոքի պետք չեք այս կյանքում»: