Հայ շախմատիստների արդյունքները` Սենթ Լուիսի մրցաշարում
SportԳրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանը և Տիգրան Հարությունյանը շարունակում են ելույթները Սենթ Լուիսի մրցաշարում:
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող համանուն մրցաշարի երրորդ տուրում Հովհաննես Գաբուզյանը A ենթախմբում մրցեց ԱՄՆ-ից Ջեֆրի Հիոնգի հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի: B ենթախմբում Տիգրան Հարությունյանը կրկին կիսեց միավորը Ջասթին Վանգի հետ (ԱՄՆ):