Լուկա Մոդրիչը արժանացել է Golden Foot մրցանակին (լուսանկարներ)
ՍպորտՄադրիդի «Ռեալ»-ի և Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը ստացել է Golden Foot մրցանակը:
Մրցանակը հանձնվում է 28 տարեկան և ավելի տարքի ունեցող խաղացողներին` ֆուտբոլում ունեցած ձեռքբերումների համար:
Մրցանակին նաև հավակնում էին Լիոնել Մեսսին («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս»), Տիագո Սիլվան (ՊՍԺ), Սերխիո Ռամոսը («Ռեալ»), Ուեյն Ռունին («Դի Սի Յունայթեդ»), Սերխիո Ագուերոն («Մանչեսթեր Սիթի»), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»), Ջորջո Կյելինին («Յուվենտուս») և Խերարդ Պիկեն («Բարսելոնա»):
Նախորդ տարի մրցանալին արժանացել էր ՊՍԺ-ի խաղացող Էդիսոն Կավանին: