Ո՞վ է իրավունք տվել էս ժողովրդին էդպիսի ֆիլմեր ցուցադրել․ Վարդան Ղուկասյանը՝ «Մել» ֆիլմի մասին (տեսանյութ)
Политические«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արայիկ Հարությունյանի նման նախարարները պետք է դուրս գան։
«Շատ ճիշտ են անում, որ պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Հայոց լեզուն, հայ գրականությունը, հայոց եկեղեցու պատմությունը փորձել են վերացնել թուրքերը, պարսիկները, մոնղոլները, որ վերացնեն մեր պետականությունը: Մենք հիմա ինչու ենք հանում այդ առարկաները, ինչ ենք բերելու դրա փոխարեն, այլասերություն: Նմանատիպ նախարարները պիտի դուրս գան»:
Նախարարի այն որոշմանը, որ «Մել» ֆիլմը պետք է ստանա ֆինանսավորում, Ղուկասյանը, մեղմ ասած, դեմ է. «Մենք օլիմպիական չեմպիոններ ունենք, մենք լավ կերպարով մարդիկ ունենք, իսկ իրենք ընտրում են մի վատ ապրելակերպով Եվրոպայի չեմպիոնի և քսան միլիոն տալիս, որ ֆիլմ նկարեն: Էս ում համար եք գումարներ տալիս, ով է իրավունք տվել էս ժողովրդին էդպիսի ֆիլմեր ցուցադրել: Նույն կերպով Պապ թագավորից ենք խոսում, Պապ թագավորը գալուբոյ է եղել, էդպիսի կերպարը պետք է հանել մեր պատմության միջից: Ամոթ է, թողել ենք Աբգար թագավորին, Տրդատին, Աշոտ Ողորմածին, ընկել ենք սատանեքի հետևից: Ես էդ Մելինեին պարգևատրել եմ, նվերներ եմ տվել, որպես մարզիկ, ես չեմ գիտեցել, որ ինքն էդպիսի ցանկություններ է ունեցել: Չեմ տեսել իրեն, չեմ էլ ուզում տեսնել»:
Պատգամավորն ասաց, որ ճիշտ ապրելու համար, պետք է մարդն ընտանիք ունենա, աղջիկն աղջկա չսիրի, տղեն տղայի չսիրի: «Միասեռականները, որ երեխա որդեգրեն, էդ երեխային կփչացնեն: Եվրոպան կործանվում է դրանց պատճառով: Ամուսնանում են, երեխա չեն ունենում, ազգը շառավիղ չի ունենում: Դուք էս խուլիգաններին ինչու եք բերել մեր վրա գցել: Մենք սրբապիղծ ազգ չենք եղել, ամոթ է: Գեյերն ու ԼԳՊՏ-ն սատանայի կամակատարներն են, նրանք պիտի պետական կառույցները վերցնեն, էս ամենը գրված է դեռ վաղուց»,-ասաց Ղուկասյանը: