Շերը Ղամիշլիում հայ կաթոլիկ համայնքի հովվապետի և նրա հոր սպանության մեջ մեղադրել է Թրամփին
ԲլոգոսֆերաԱմերիկահայ երգչուհի Շերլին Սարգսյանը՝ Շերը, Թվիթերի իր էջում անդրադարձել է Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Տեր Աբրահամ քահանա Պետոյանի սպանությանը՝ իր խոսքն ուղղելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
«Եթե «Իսլամական պետությունը» վերադարձել է, ապա Դուք և Էրդողանն եք բերել նրանց: Դուք օգնեցիք Էրդողանին սպանել քրդերին, որ նրանք այստեղ չլինեն՝ ծածկելու Ձեր հսկա հետույքը: Մարդիկ կտառապեն և կմեռնեն: Քո լավագույն ընկեր Էրդողանը պետք է որ ոգևորված լինի: «Իսլամական պետությունը» սպանել է հայ քահանային ու նրա հորը: Արդյո՞ք Էրդողանը գնել է Ձեզ գումարով, ուժով, թե՞ երկուսով էլ»,- գրել է երգչուհին: