ԱՀ Նախագահն ընդունել է Հայաստանի hանրային հեռուստառադիոընկերության ղեկավարներին
ПолитическиеԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի hանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանին եւ գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արսեն Առստամյանը եւ գործադիր տնօրեն Մերի Դավթյանը, քննարկվել են Հայաստանի եւ Արցախի համապատասխան կառույցների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: