Մենք չենք ցանկանում որևէ մեկին խաբել բանակցային գործընթացում և հարաբերություններում. Փաշինյանը՝ Մադրիդյան սկզբունքների մասին
ՔաղաքականՀայաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Մադրիդյան սկզբունքների ընդունման կամ չընդունման պարամետրերի ճշգրտմանը որպես ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացի հիմք։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում նոյեմբերի 13-ին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Վարչապետի խոսքով՝ քանի դեռ Մադրիդյան սկզբունքների բոլոր պարամետրերը կշարունակեն մնալ հայկական կողմի համար ոչ այնքան թափանցիկ, ինչպես կցանկանար, որ լիներ, նրա համար դժվար կլինի ասել՝ ընդունո՞ւմ է արդյոք դրանք որպես բանակցային գործընթացի հիմք, թե՞ ոչ։
«Մադրիդյան սկզբունքները, ըստ էության, խնդրի լուծման միջոց են։ Մենք ցանկանում ենք հասկանալ, թե ուր կարող է մեզ տանել այդ ճանապարհը, որպեսզի նախապես իմանանք՝ գնո՞ւմ ենք արդյոք այդ ճանապարհով, թե՞ ոչ»,- պարզաբանել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ հայկական կողմի համար կարեւոր է պարզել, թե ուր են տանում Մադրիդյան սկզբունքները, հասկանալ, թե ինչ է դա առհասարակ, եւ հետո արդեն առաջ շարժվել։
Վարչապետն ընդգծել է, որ երբ բանը հասնում է պարզելուն, թե ինչ տարբեր կողմեր են նախատեսում գնալ տարբեր ճանապարհներով, ապա դա ըստ էության նշանակում է, որ Մադրիդյան սկզբունքների հետ խնդիր կա, եւ որ ինչ-որ մեկն ինչ-որ մեկին փորձում է մոլորության մեջ գցել։
«Իսկ մենք չենք ցանկանում որեւէ մեկին խաբել բանակցային գործընթացում եւ հարաբերություններում ըստ էության»,- ասել է Փաշինյանը։