Թույլ չենք տալու վիրավորել մեր ազգային հերոսի պատիվը. ՌԴ Արմավիրի հայերը հայտարարություն են տարածել
ՀասարակությունԱրմավիրի հայ համայնքի նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի քայլը, ով պղծել էր հայկական եկեղեցու հարևանությամբ գտնվող Գարեգին Նժդեհի հուշատախտակը:
«Խուլիգանական քայլը, վանդալիզմը ուղիղ սադրանք է: Մենք Արմավիրի իշխանություններին հորդորում ենք անհապաղ պատասխանատվության ենթարկել պատգամավորին: Նրա քայլն անօրինական է և պահանջում է համապատասխան քայլեր իրավապահների կողմից»,-ասված է հայտարարության մեջ:
Rusarminfo-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նաև նշվում է՝ եթե իրավապահները համապատասխան քայլեր չձեռնարկեն, քաղաքացիները ստիպված կլինեն պատասխանել սիմետրիկ գործողություններով: Արմավիրի հայերը հայտարարել են, որ թույլ չեն տալու վիրավորել հայերի ազգային հերոսի պատիվը: