Եվգենի Պլյուշչենկոյի 6-ամյա որդուն սպառնում են սպանել
ДругоеԳեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի և նրա կնոջ՝ Յանա Ռուդկովսկայայի 6-ամյա որդուն սպառնացել են սպանել: Ինչ-որ մի կին սպառնալիքներով նամակներ է ուղարկում երեխայի Ինստագրամի էջին, որն ունի մոտ 340 հազար հետևորդ:
«Մենք հայտնել ենք ոստիկանությանը, քանի որ սպառնում են մեր որդուն և հիմա դրանով զբաղվում են իրավապահ մարմինները»,- նշել է գեղասահորդը:
Նշենք, որ չնայած տարիքին՝ Պլյուշչենկոյի որդին գվազդներում է նկարահանվում, մոդայի ցուցադրությունների և շոուների է մասնակցում ու ամենակարևորը՝ գնում է հոր հետքերով: