Առաջին ընթերցմամբ ընդունվեց սնանկության վարույթում առկա անհստակությունները վերացնող օրինագիծը
EconomyՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության հեղինակած «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը:
Նոյեմբերի 14-ի ԱԺ նիստում այն ընդունվեց միաձայն՝ 98 կողմ ձայնով:
Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջինտեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի՝ նախաձեռնության ընդունման դեպքում ակնկալվում է ներդնել սնանկության վարույթում ծախսերի, ժամկետների, կառավարիչների հաշվետվողականության, ապահովված իրավունքի առարկայի իրացման և ֆինանսական առողջացման գործուն կարգավորումներ, ինչպես նաև վերացնել օրենքում առկա բազմաթիվ անհստակություններ: