«Արդեն վերջին հավի համար է պարզ, որ Նիկոլը մերկ է ու ոտաբոբիկ». սկսվել է նոր լիդերի փնտրտուքը Նիկոլ Փաշինյանն այլևս չի վայելում արևմուտքի վստահությունը Վերջապես նայեցի վարչապետի «Hardtalk»-ը. ամենատխուրը համարում եմ Ղարաբաղի հարցին չտիրապետելը Առաջացել էր Արցախի լինել-չլինելու վտանգը. ինչ արեց Քոչարյանը Տղերք, բա ու՞ր եք․․․ Ցոյի երկրպագուները գերեզմանատանը համերգ են կազմակերպել (տեսանյութ) Մենք պետք է պատրաստ լինենք. Բաթոյանի հայտարարությունը Երևանում նշվեց Հնդկաստանի Անկախության օրը «Մենք դեռ շատ անելիք ունենք»․ Ֆլիկը՝ «Բարսելոնային» պարտության մատնելու մասին Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 

Առանձնապես խոշոր չափերով գողություններ կատարելու գործով մեղադրանք է առաջադրվել 9 անձի

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գողություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 9 անձի: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ կազմակերպված խմբի անդամները «Հարավ Կովկասյան երկաթուղուն» և «Երևանի ՋԷԿ»-ին պատկանող տրանսֆորմատորներից պղնձյա փաթույթները գողանալու և իրացնելու շուրջ համաձայնությունը ձեռք են բերել նախապես, ծրագրել ու մշակել են հանցագործության կատարման մեխանիզմը, կատարել դերաբաշխում:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կազմակերպված խումբը, որի թվով ինն անդամները ճանաչել են միմյանց և գտնվել կայուն կապի մեջ, գողությունները կատարել է 2019թ. հունվարից մինչև ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում:

Քննության տվյալներով՝ խմբի անդամները, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նյութական արժեք ներկայացնող պղնձյա փաթույթներ հափշտակելու, դրանք մետաղի ընդունման որևէ կետում վաճառելու և շահույթ ստանալու նպատակով, 2019 թվականի հունվար ամսին խմբով ապօրինի մուտք են գործել Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի վարչական տարածքում գտնվող «Արաքս» քարշային էլեկտրական ենթակայանի տարածք, որտեղ չգործող տրանսֆորմատորի միջից կտրելու եղանակով մասնատել են պղնձյա փաթույթները, լցրել պարկերի մեջ ու դրանք տեղափոխելով Երևան՝ հանձնել են մետաղների ընդունման կետում, որի դիմաց ստացած շահույթը բաժանել են խմբի կազմում գործող անձանց մեջ` «Հարավ Կովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը պատճառելով խոշոր չափերի` 2.850.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Բացի այդ, 2019 թվականի փետրվարից մինչև ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում տեղադրված տեսախցիկի միջոցով վերահսկելով «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող տարածքը՝ ստացել են տեղեկատվություն և բարենպաստ, անվտանգ պահին, շուրջ 13 անգամ՝ 2-3 օրը մեկ հաճախականությամբ, խմբի անդամներից 8-ը մուտք են գործել նշված տարածք, իսկ մեկը դրսում՝ մեքենայի մեջ, տեսախցիկի միջոցով հսկել է տարծքը:

Քննության տվյալներով՝ զոդման միջոցով բացելով տրանսֆորմատորը՝ խմբի անդամները, միմյանց գործողությունները փոխլրացնելով, նախօրոք ընտրված տեխնիկական միջոցների գործադրմամբ, կտրել են դրա մեջ առկա պղնձյա փաթույթները, լցրել պարկերի մեջ, տեղափոխել Երևան և իրացրել քաղաքի տարբեր հասցեներում գործող գունավոր մետաղների ընդունման կետերում:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով՝ խմբի կողմից յուրաքանչյուր անգամ մասնատվել և դուրս է բերվել մոտ 1 տոննա պղնձյա փաթույթներ՝ «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի` 21.490.349.41 ՀՀ դրամի գույքային վնաս:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համակցությամբ՝ խմբի 9 անդամներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին և 2-րդ կետերով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Որոշում է կայացվել՝ սեփականության իրավունքով նրանց պատկանող գույքի վրա կալանք դնելու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Արդեն վերջին հավի համար է պարզ, որ Նիկոլը մերկ է ու ոտաբոբիկ». սկսվել է նոր լիդերի փնտրտուքըՈւշադիր հետևում ենք Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողություններին. ՀՀ ԱԳՆՆիկոլ Փաշինյանն այլևս չի վայելում արևմուտքի վստահությունըՎերջապես նայեցի վարչապետի «Hardtalk»-ը. ամենատխուրը համարում եմ Ղարաբաղի հարցին չտիրապետելը Սա «Թամարա»-ի 1կգ պաղպաղակն է. վստահության կորստի ու գարշանքի մասին կլռեմԱռաջացել էր Արցախի լինել-չլինելու վտանգը. ինչ արեց ՔոչարյանըՏղերք, բա ու՞ր եք․․․«Մամ ջան». Դիանա Գրիգորյանն ու Կարեն Ասլանյանը տեսահոլովակ են նկարահանելՄենք նվաստացուցիչ պարտություն կրեցինք «Բավարիայից»․ Սեթյեն Ցոյի երկրպագուները գերեզմանատանը համերգ են կազմակերպել (տեսանյութ)Մենք պետք է պատրաստ լինենք. Բաթոյանի հայտարարությունըԵրևանում նշվեց Հնդկաստանի Անկախության օրը «Մենք դեռ շատ անելիք ունենք»․ Ֆլիկը՝ «Բարսելոնային» պարտության մատնելու մասինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հաստատում է՝ Ամուլսարում ուրանի խնդիր չկա«Չասեք վրիպակ է, նախարարն իրավունք չունի այսքան անգրագետ լինել»Շվեյցարիայի անձեռակերտ բնությունը (լուսանկարներ)Դերասանուհի Նարինե Ոսկանյանը վիրահատվել է. վիճակը բավարար էՍեթյենը կազատվի «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից. Sport.esՊուտինը և Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել Բելառուսում իրավիճակի վերաբերյալԱվտոբուսը հարվածել է հետիոտնին. 58-ամյա կինը մահացել էԱրմինկայի շնորհավորանքը՝ որդուն (լուսանկար)Պետության ղեկավարը միջազգային բարձր ամբիոններից պետք է խոսի իր մայրենի լեզվով․ Ավետիք Իշխանյան«Դա սարսափելի խաղ էր, զզվելի զգացողություն, պարզապես ամոթ»․ Պիկեն՝ «Բարսելոնա» ֊ «Բավարիա» խաղի մասինՄալդիվյան չքնաղ լողափերը (լուսանկարներ)Հրավառություն կատարած անձինք տուգանվել են. ոստիկանության հորդորը «Փաշինյանը պետք է հիմնավորի՝ ինչո՞ւ Տավուշի մարտերի մասնակիցներից միայն Ռուբեն Սանամյանն արժանացավ Ազգային հերոսի կոչման»«Երևանը ձեր խոպանը չէ, պատասխան պետք է տաք մարդկանց խաբելու համար». Վահան ԲաբայանՀակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամԴրամաշնորհ՝ անհատ ստեղծագործողների համար (տեսանյութ)Աննա Հակոբյանի նոր ֆոտոշարքը Ջերմաջուրում«Չի կարող լինել որևէ արտոնյալ». նախարարը դժգոհ է «Դիլիջան» ազգային պարկի աշխատանքներից«Լիդիանի» պահնորդների հագուստը նման է ադրբեջանական հատուկ ջոկատայինների համազգեստին. ակտիվիստԸնտանիքիս հետ գտնվում եմ Մոսկվայում. Արամեն անդրադարձել է արտագաղթելու մասին լուրին«Խուստուփի պես հպարտ և դուխով»․ Փաշինյանը՝ Կապանի բնակիչներինՄենք արդեն «Բարսելոնայի» համար որոշ կարևոր որոշումներ ենք կայացրել․ Բարտոմեու Բերման է ենթարկվել Արտյոմ Կանևսկոյը«Բարսելոնան» 1946 թվականից ի վեր առաջին անգամ մեկ խաղում իր դարպասին ընդունեց 8 գոլՌուսաստանում սկսվել է կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությունըՆախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Անկախության օրվա առթիվ1992թ. այս օրը հորս առաջարկով ստեղծվեց Պետական Պաշտպանության Կոմիտեն. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Փորձում ենք բացառել վերավաճառողների մուտքը տոնավաճառ. փոխնախարարՄարջան Ավետիսյանն՝ առանց շպարի (լուսանկար) Արցախում նոր կորոնավիրուսային վարակի 1 նոր դեպք է հաստատվել«Ուշադրություն, դռները փակվում են, հաջորդ կայարանը՝ Աջափնյակ. հարգարժան պարոն Մեսչյան, էսպես չեն գնում»Մահվան 3 նոր դեպք. քանի տարեկան են եղել մահացածներըԽոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ը, Nissan-ը, BMW-ն, Honda-ն (լուսանկարներ)Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196 նոր դեպք. մահվան՝ 3 նոր դեպքԱղավնին բույն է հյուսել Դուբայի թագաժառանգի՝ 150 000 դոլար արժողությամբ մեքենայի վրա (տեսանյութ)Եվս մեկ այսպիսի հարցազրույց և Հայաստանն աշխարհում կսկսի ընկալվել որպես վայրագների և անգրագետների երկիր. Հայկ Մարտիրոսյան
Ամենադիտված