Փաշինյանը՝ հանցագործության մասնակից. քաղաքացին հաղորդում ներկայացրեց (տեսանյութ)
ՏեսանյութերՔաղաքացին լրատվամիջոցների տեսախցիկների առաջ զանգահարեց ԱԱԾ-ի և Ոստիկանության թեժ գիծ և հաղորդում ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի հանցագործության մասին: Քաղաքացուն այս քայլին դրդել է Փաշինյանի երեկվա այն հայտարարությունը, թե Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանվել է: Քաղաքացին պնդում է, որ Փաշինյանը տեղյակ է այդ հանցագործությունից և չի բարձրաձայնում մեղավորների անունները և նրանց չի պատժում, այդպիսով` դառնալով հանցագործության մասնակից: Մանրամասները՝ տեսանյութում: