Հայ լրագրողները կայցելեն Բաքու, թե՞ ոչ․ ԱԳՆ-ն պարզաբանում է
ArmeniaՀՀ արտաքին գործերի նախարարությունը ոչ հաստատում, ոչ էլ հերքում է լրագրողների՝ Բաքու այցի մասին տեղեկությունը: ԼՈՒՐԵՐ․com-ի հարցին ի պատասխան՝ ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, սակայն այլ մանրամասներ չհայտնեց:
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, որ նոյեմբերի 17-ին Հայաստանից Ադրբեջան կայցելի լրագրողների խումբ:
Նշվում է, որ լրագրողները կայցելեն ադրբեջանական պետական մի շարք կառույցներ և կհանդիպեն փորձագետների հետ: Ադրբեջանի ԱԳՆ-ն չի հերքել և չի հաստատել տեղեկությունը, սակայն հաստատել է Ադրբեջանի լրագրողների «Նոր սերունդ» միավորման նախագահ Արիֆ Ալիևը:
Ակնկալվում է, որ դրանից հետո կկազմակերպվի լրագրողների պատասխան այց Բաքվից՝ Հայաստան․ նոյեմբերի 18-19-ին ադրբեջանցի լրագրողները կայցելեն Հայաստան։
Նշվում է, որ այցերի պայմանավորվածությունը ձեռք է բերվել պետությունների ղեկավարների մակարդակով: