Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվեց
SportՄինչև 21 տարեկանների Եվրոպայի 2021 թ-ի առաջնության որակավորման փուլում Հայաստանի Մ-21 հավաքականը հյուրընկալեց Իռլանդիայի Մ-21 հավաքականին:
Մերոնք պարտվեցին նվազագույն հաշվով: Խաղի միակ գոլը 63-րդ րոպեին խփեց Էլբուզեդին:
Նշենք, որ հյուրերը հանդիպումն ավարտեցին 10 խաղացողով. խաղի 76-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Դարա Օ՛Շին: