Ես տեղյակ եղել եմ, որ սպառնալիքներ հնչել են, և այդ մասին տեղեկացրել ենք իրավապահներին. Միրզոյան
PoliticalՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե որոշ անձինք սպառնացել են ԱԺ պատգամավորին, նշեց, որ չգիտի, թե ովքեր են կանգնած այդ սպառնալիքների հետևում: Միրզոյանն այս մասին ասաց նոյեմբերի 14-ին, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Ես չեմ կարող ասել՝ կոնկրետ ով է կանգնած սպառնալիքների հետևում: Ես տեղյակ եղել եմ, որ սպառնալիքներ հնչել են, և այդ մասին տեղեկացրել ենք իրավապահներին: Վարչապետն անհրաժեշտ համարեց այս մասին մեկ անգամ էլ բարձրաձայնել ԱԺ ամբիոնից: Օրեր առաջ ենք դիմել իրավապահներին: Ես չեմ կարող ասել, թե վերջնարդյունքում ով է կանգնած դրանց հետևում: Ես կրկնում եմ՝ որևէ մեկը չի կարող պատկերացնել, որ կարող է այսպիսի սպառնալիքների լեզվով խոսել: Զանգել են, հանդիպել են, հորդորել են այսինչ բանը չանել, որովհետև կլինի այնինչ բանը»,- ասաց Միրզոյանը:
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ այդ սպառնալիքները հնչել են իր հասցեին: