Ձգտելու ենք մեր խաղը ցուցադրել. Հունաստանի ընտրանու խաղացողը` Հայաստանի դեմ կայանալիք խաղի մասին
СпортՀունաստանի հավաքականի խաղացող Միխալիս Բակակիսը վստահ է` Հայաստանի դեմ խաղում հույները փորձելու են իրենց խաղը ցուցադրել:
«Մենք հիշում ենք նախորդ խաղի արդյունքը, սակայն մեզ վրա լավ աշխատել ենք: Մենք ձգտելու ենք մեր խաղը ցուցադրել: Այն ֆուտբոլիստները, ովքեր հրավիրել են հավաքականը ձգտելու է նվիրված խաղալ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆուտբոլիստը:
Եվրոպայի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում նոյեմբերի 15-ին կընդունի Հունաստանին: Հանդիպումը կմեկնարկի 21:00-ին: