Փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սամվել Վարդանյանի գործով. դատավոր՝ Չիչոյան։ Դատական նիստը՝ 19:00 Շենգավիթի դատարանում»: Նկատենք, որ Սամվել Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունն իրականացնող դատավոր Ժորա Չիչոյանն անցած տարի Աշոտ Փաշինյանի և 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի գործը քննող դատավորն է: Ի դեպ, հենց Չիչոյանը Աշոտ Փաշինյանին «առևանգելու» գործով զոհված զինծառայողի մորը կալանավորելու որոշում կայացրեց:
ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Ոսկեպար է ժամանել ուղղաթիռով՝ ըստ ամենայնի ճանապարհներին դիմադրության խմբերի չհանդիպելու և ավելորդ աղմուկից խուսափելու համար։ Հիշեցնենք՝ այդ նախադեպը բավականին աղմկոտ միջադեպով տեղի ունեցավ «Սյունյաց ողջույնների» ժամանակ, երբ պատերազմից հետո Փաշինյանը՝ իր ձևակերպմամբ Ալիևի հետ բանավոր փոխըմբռնումով՝ առանց փաստաթղթի, առաջին տարածքային հանձնումն արեց Հայաստանից՝ Սյունիքի 2 գյուղերից։ ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին նաև, որ հանդիպումը կանցկացվի փակ և այս պահին արդեն...
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը չի մասնակցի այսօր Ոսկեպարում տեղի բնակիչների հետ նախատեսված Փաշինյանի հանդիպմանը։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին Տավուշի թեմից, նշելով, որ Սրբազանը րոպեներ առաջ է իմացել Ոսկեպար Փաշինյանի ժամանման մասին։ Այդուհանդերձ սրբազանը կմասնակցի՞ Տավուշից 4 գյուղերի հանձնման մասին Փաշինյանի այսօրվա հանդիմանը թեմի լրատվականի պատասխանատու Լիդիա Մանթաշյանը կարճ ու չոր արձագանքեց․ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց նաև ոսկեպարցիների հետ, նրանք հաստատեցին, որ իրենք էլ չեն իմաց...
ԼՈՒՐԵՐ.com-ի բացառիկ տեղեկություններով վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան ուղեւորվել է Ոսկեպար` խոստացված եւ ուշացած հանդիպումը հանձնվող գյուղերի բնակիչների հետ ֆորմալ կայացնելու համար։ Ըստ մեր աղբյուրի՝ Ոսկեպարում դիմադրություն է սպասվում, չնայած նման դեպքերում ԱԱԾ-ն նախապես հատուկ օպերներով է օր առաջ այցը նախապատրաստում` վարչապետի համար անախորժ եւ ռիսկային հնարավոր դրվագներից խուսափելու համար։ Կմասնակցի՞ արդյոք այդ հանդիպմանը նաեւ Տավուշը հանուն հայրենիքի նախաձեռնության համահիմնադիր, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը թ...
Այսօր առավոտյան 07:30-ից ընդդիմադիր պատգամավորներ Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ի մոտ են իրենց մեքենաներով, որպեսզի ուղեկցեն Սամվել Վարդանյանին Երեւանի քննչական տեղափոխող մեքենային` թույլ չտալու հանկարծ երկրորդ անգամ, որ նորից Սամվելին խոշտանգման ենթարկեն։ Այս որոշմանն հանգեց երեկ կեսգիշերին Սամվել Վարդանյանին տեսակցած իր փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ով ի դեպ լայվի ընթացքում խոր կասկած հայտնեց, թե հավանական է այսօր երկրորդ հարցաքննությունից հետո արդեն մեղադրանք առաջադրվի Սամվելին ու նրան կա...
ՔՊ–ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում վիրավորած Սամվել Վարդանյանին դաժան ծեծի ենթարկելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն»,– ասել է Նարեկ Սարգսյանը։ Հիշեցնենք` Սամվել Վարդանյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտարարել էր, որ...