Լիբանանի կառավարությունը հրաժարական կտա. ՏԱՍՍ Արմեն Աբազյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ «Եթե կոչեր արեցիք` բերման կենթարկվեք»․ ոստիկանը 2 րոպե ժամանակ տվեց ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Լարված իրավիճակ՝ ԱԺ-ի մոտ. կան բերման ենթարկվածներ Աստղիկ ԲԿ-ում COVID-19-ով 250 հիվանդ է բուժվել․ ԲԿ-ն վերադառնում է բնականոն աշխատանքին Ավտովթար Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած Սևանա լճում արդյունագործական որսը կիրականացվի միայն օրվա լուսային ժամերին․ Շրջակա միջավայրի նախարարություն Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվեն․ Արայիկ Հարությունյան Բելառուսի ԿԸՀ-ն նոր տվյալներ է հայտնել նախագահական ընտրությունների վերաբերյալ 

Արցախի անվտանգության միակ երաշխիքը Արցախի ճանաչումն է. Նաիրա Զոհրաբյան

Բլոգոսֆերա

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախի անվտանգության միակ երաշխիքը Արցախի ճանաչումն է.

Շվեյցարական Դելեմոն քաղաքում, Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային վեհաժողովում, որի օրակարգը ազգերի ինքնորոշման իրավունքն էր որպես իրավական նորմ, խոսել եմ ինքնորոշված Արցախի, այնտեղ ապրող մարդկանց իրավունքների եւ Արցախի միջազգային ճանաչման մասին, որպես անվտանգության միակ երաշխիքի։

Եւ այսպես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը որպես իրավունքի սկզբունք. իրավիճակը Եվրոպայում։ Այն, որ ազգերի ինքնորոշման իրավունքը գերակա իրավունք է, հստակ ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության հենց առաջին հոդվածում, ուր ասվում է՝ «Միավորված ազգերի նպատակներն են զարգացնել բարեկամական հարաբերություններ ազգերի միջև` հիմնվելով ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգանքի վրա»: Իսկ ՄԱԿ-ի կանոնադրության 55-րդ հոդվածը շարունակում է՝ «…իրավահավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման հարգանքի վրա կայունության ու բարօրության պայմանների ստեղծումն անհրաժեշտ է ազգերի միջև խաղաղ և բարեկամական հարաբերությունների համար …»: 1966թ.ի մարդու իրավունքների մասին երկու՝ «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» և «Տնտեսական, հասարակական եւ մշակութային իրավունքների մասին» կոնվենցիաներում հստակ ամրագրված է՝ «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքով էլ նրանք ազատորեն որոշում են իրենց քաղաքական կարգավիճակը և հետամուտ են իրենց տնտեսական, հասարակական եւ մշակութային զարգացմանը»:

Այսինքն, հարգելի գործընկերներ, ելնելով վերոնշյալ և մի շարք այլ միջազգային իրավական փաստաթղթերից՝ մենք իրավունք ունենք պնդելու, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը «յուս կոգենս» կարգավիճակ ունի, ինչը նշանակում է, որ պարտադիր կատարման նորմ է բոլոր պետությունների համար։ Իսկ դա նշանակում է, որ աշխարհում չպիտի լինեն գորշ գոտիներ, սեւ խոռոչներ, որտեղ ապրող մարդիկ զրկված են իրենց իրավունքների պաշտպանությունից։ Եվրոպայում, որի արժեհամակարգը մարդու իրավունքն է, չպետք է լինեն գոտիներ, որտեղ ապրող մարդկանց իրավունքները ամեն օր եւ ամեն ժամ վտանգված են, որովհետեւ միջազգային հանրությունը չի ընդունել նրանց ինքնորոշման իրավունքը։ Եւ որպեսզի խոսքս առարկայական լինի, այսօր խոսելու եմ Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի հանրապետության մասին։ Արցախի ժողովուրդը 1991թ. դեկտեմբերի 10-ին, հանրաքվեով հռչակեց անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ միջազգային իրավունքի նորմերին եւ այն ժամանակ ԽՍՀՄ օրենքներին համաձայն: Արցախի անկախ հանրապետությունը 28 տարեկան է եւ լինելով Եվրոպայի մաս, միակողմանի վավերացրել է եվրոպական բազմաթիվ կոնվենցիաներ, իր օրենսդրությունը համահունչ է եվրոպական օրենսդրությանը։ Սակայն, Արցախի քաղաքացին զրկված է տարրական այն իրավունքներից, ինչը ունի մեզանից յուրաքանչյուրը։ Եւ չնայած միջազգային կառույցները, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանն ու ԵԽԽՎ-ն ընդունել են բանաձեւեր, նշելով, որ պետության քաղաքական կարգավիճակը չի կարող խոչընդոտ լինել այնտեղ ապրող մարդու իրավունքների պաշտպանության համար, իսկ ընդամենն ամիսներ առաջ ԵԽԽՎ-ն ընդունեց 2040 բանաձեւը, որը կոչ է անում Եվրոպայի Խորհրդի եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիտորինգային մարմիններին անսահմանափակ մուտք գործել գորշ գոտիներ եւ չանտեսել այնտեղ ապրող մարդկանց իրավունքները, սակայն այդ բանաձեւերը դեռ մնում են ընդամենը թուղթ, իսկ Արցախում ապրում են իրական մարդիկ, ում իրավունքները պաշտպանված չեն։ Ու եթե դեռ դիսկուրս կա Արցախի կարգավիճակի վերաբերյալ, ապա հաստատ դիսկուրս չկա այնտեղ ապրող մարդկանց իրավունքների շուրջ։ Ես խորապես համոզված եմ, որ ցանկացած տարածքում ապրող մարդ չպետք է զրկվի իր արժանապատվությունից եւ հիմնարար իրավունքների պաշտպանությունից միայն այն պատճառով, որ իր երկիրը դեռ ճանաչված չէ։ Ու մինչ Եվրոպան շարունակում է կիսաբաց աչքերով նայել Արցախի ժողովրդի ինքնորոշմանը, Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը, այդ երկրի պաշտպանության նախարարը հայտարարում է, որ երազում են նոր պատերազմի մասին։

Հարգելի գործընկերներ, ես կարդացել եմ ադրբեջանական դասագրքերը եւ զարհուրել եմ հայատյացության այն գերդոզայից, որ ներարկում են ադրբեջանցի երեխաներին։ Ադրբեջանուհի Մարիամ Գյունեշլին բաց նամակ էր հրապարակել, որտեղ ասում էր, որ սարսափում է, որ այդ դասագրքերով դասավանդվող իր որդին մեծանալու է ռասիստ եւ հայատյաց։ Հայատյացության տոտալ քարոզի արդյունք էին այն անմարդկային վայրագությունները, որին աշխարհը ականատես եղավ 2016 թվականի ապրիլի 2-ին, երբ ԴԱԻՇԸ անգամ կնախանձեր ազերիների կատարած ոճրագործություններին։ Եւ ուրեմն Արցախի, այնտեղ ապրող մարդկանց անվտանգության միակ երաշխիքը կարող է եւ պետք է լինի Արցախի ճանաչումը։

Հարգելի գործընկերներ, մեր այսօրվա օրակարգն է ժողովուրդների ինքնորոշումը՝ որպես իրավունքի նորմ։ Եվրոպական արժեհամակարգի ալֆան եւ օմեգան մարդու իրավունքն է, նաեւ՝ ժողովրդի իրավունքն է՝ կատարելու իր ընտրությունը»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լիբանանի կառավարությունը հրաժարական կտա. ՏԱՍՍ Անտոնիո Բանդերասը վարակվել է կորոնավիրուսովԱրմեն Աբազյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ «Եթե կոչեր արեցիք` բերման կենթարկվեք»․ ոստիկանը 2 րոպե ժամանակ տվեց ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) Լուսաղբյուր գյուղում 31-ամյա տղամարդը գողացել է հորթերը ու մեքենայով տարել Սպիտակ (տեսանյութ)«Մերոնց ղեկավարում էին դրսից ոչխարների նման»․ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հետընտրական բողոքի ցույցերի մասին (տեսանյութ)«Սա արդեն վաղուց ծիծաղելու չի». Ռուբեն Մելիքյանը` ԱԺ շենքի դիմացից քաղաքացիներին բերման ենթարկելու մասինԿոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել է հերթափոխը Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ալեքսանդր ԼուկաշենկոյինԼարված իրավիճակ՝ ԱԺ-ի մոտ. կան բերման ենթարկվածներ Բնապահպաններն ԱԺ այգում միջոցառում են իրականացնում հանուն Ամուլսարի. ուղիղԱստղիկ ԲԿ-ում COVID-19-ով 250 հիվանդ է բուժվել․ ԲԿ-ն վերադառնում է բնականոն աշխատանքին Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ Սուրբ Սոֆիայի՝ որպես մզկիթ բացման արարողության ժամանակ ավելի քան 3000 մարդ վարակվել է կորոնավիրուսով․ Ahval NewsԱվտովթար Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած Սևանա լճում արդյունագործական որսը կիրականացվի միայն օրվա լուսային ժամերին․ Շրջակա միջավայրի նախարարություն Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին ընտրություններում հաղթելու կապակցությամբՍեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվեն․ Արայիկ ՀարությունյանԲելառուսի ԿԸՀ-ն նոր տվյալներ է հայտնել նախագահական ընտրությունների վերաբերյալՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ալեքսանդր ԼուկաշենկոյինԲեյրութում զայրացած ամբոխը փորձել է հրկիզել խորհրդարանի շենքը․ 728 տուժած կա․ Global News (տեսանյութ)Ջալալ Հարությունյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն Մարիամ Փաշինյանի նոր լուսանկարներըԲելառուսի մայրաքաղաք Մինսկում բողոքի ցույցերը շարունակվել են մինչև առավոտ․ Ռիա նովոստի (լուսանկարներ)Արմեն Սարգսյանը գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված խորհրդակցություն է անցկացրելԻնչու չի կայացել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և ԿԳՄՍ նախարարի հանդիպումը Ես զգուշացրել էի, որ Բելառուսում Մայդան չի լինելու․ ԼուկաշենկոԲելառուսում բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 3000 մարդ է ձերբակալվել (տեսանյութ) ԱԱԾ-ն՝ «Ալրաղացի Լյովիկի» կալանավորման մասին Քաղաքացիների անդորրը խանգարվում է․ Ավինյանը հանձնարարական է տվելԼուսինե Թովմասյանը՝ բնական կերպարումՍնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը կմնա կալանքի տակՔրիստինե Պեպելյանը արտագաղթում է ԱՄՆ (տեսանյութ)Բազե որսած երիտասարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել «Նոան» արտագնա խաղում կմրցի ղազախական «Կայրաթի» հետԻրաքի հայկական համայնքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կփոխանցի 90․700 դոլար Արամեն ու Աննա Թովմասյանն արտագաղթում են Ռուսաստան 100 տարի առաջ այս օրը ստորագրվեց Սևրի դաշնագիրը Տարածում էին տարատեսակ կեղծ «սլիվներ», թե իբր նվերներ եմ ստացել, ավտոմեքենա, կոստյում եւ այլն․ Դավիթ Սանսարյան«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրԶոլաքար համայնքին պատճառվել է շուրջ 2.760.000 ՀՀ դրամի գույքային վնաս․ հարուցվել է քրգործ Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը վարակվել է կորոնավիրուսով 64-ամյա Գագիկ Խաչատրյանը ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի․ փաստաբանական խումբԱնձնական օգտագործման դեղեր հնարավոր կլինի ստանալ փոստով Արձանագրվել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 941 դեպք․ ՊԵԿԾնողները ուզում են իրենց երեխաներին տեղափոխել այլ դպրոց․ որոշել են հանդիպել Փաշինյանին ու Ավինյանին. Նորամարգի դպրոցի ուսուցչուհիՁեր շնորհիվ՝ Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերությունները նոր թափ կստանան․ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է ԼուկաշենկոյինՏիգրան Եսայանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից Զգեստների «ճակատամարտ»․ Էմիլի Ռատակովսկին՝ ընդդեմ Էլզա Հոսկի (լուսանկար)ՀՀ վերադառնալ չկարողացող քաղաքացիների թոշակի հարցով դիմել եմ վարչապետին․ Մարուքյան
Ամենադիտված