ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են տեսակցելու բերման ենթարկված բնապահպաններին Լիբանանի կառավարությունը հրաժարական կտա. ՏԱՍՍ Արմեն Աբազյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ «Եթե կոչեր արեցիք` բերման կենթարկվեք»․ ոստիկանը 2 րոպե ժամանակ տվեց ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Լարված իրավիճակ՝ ԱԺ-ի մոտ. կան բերման ենթարկվածներ Աստղիկ ԲԿ-ում COVID-19-ով 250 հիվանդ է բուժվել․ ԲԿ-ն վերադառնում է բնականոն աշխատանքին Ավտովթար Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած Սևանա լճում արդյունագործական որսը կիրականացվի միայն օրվա լուսային ժամերին․ Շրջակա միջավայրի նախարարություն Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվեն․ Արայիկ Հարությունյան 

Գանձագողերը կոտրել են Խոսրովի արգելոցի խաչքարերը

Հասարակություն

Գանձագողերը ավերել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խաչաձորի տեղամասի «Մանկուք» խաչքարերի խումբը։ Տարածքը հին բնակատեղի է եղել։ Բացի խաչքարերից կան նաև գերեզմաններ, որոնք ևս փորվել են և մարդկանց ոսկորները հանվել։ Ովքե՞ր կարող են լինել վանդալիզմի հեղինակները և ի՞նչ է պարզաբանում արգելոցի տնօրինությունը: Այս մասին գրում է Հանրային ռադիոն:

«Էկո-մեդիա» լրագրողական ցանցը տեսանյութ է հրապարակել ՝ հետևյալ գրառմամբ ՝ «Գանձագողերը ավերում են «Խոսրովի անտառ» պետարգելոցի Խաչաձորի տեղամասի «Մանկուք»–ի խաչքարերը»։

Տեսանյութում ակնհայտ երևում է ավերված խաչքարերը, փորված գերեզմանոցներն ու հանված ոսկորները։ Հայտնի չէ, թե ով է ուղարկել տեսանյութը, աղբյուրի համաձայն ՝ անհայտ էջից են ուղարկել։

Արգելոցի տնօրինությունից ճշտեցինք, որ տեսանյութը համապատասխանում է իրականությանը, հետաքննություն է սկսվել։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը կատարվածը վանդալիզմի է որակում. «Ինձ համար շատ անհասկանալի բան է սա։ Յոթ տարվա մեջ առաջին դեպքն է։ Բարբարոսություն է, մարդու գերեզման են քանդում , ոսկորներ են հանում։ Սա վանդալիզմ է»,- ասում է Հրաչյա Հովակիմյանը։

Մանկուկ գետի հովտում է գտնվում «Մանկուք» հուշարձանախումբը (V-XVII դդ.): Մանկուկը որպես բնակավայր գոյություն է ունեցել մինչև 1950-ական թվականները:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի խոսքով՝ ավերված խաչքարերն իրենցից թե՛ պատմական, թե՛ գեղարվեստական արժեք են ներկայացրել.

«Մինչև 13-րդ դարերի խաչքարեր են, գեղարվեստական առումով շատ բարձր են` շատ նուրբ քանդակներով։ Մի քանի խաչքարեր կան, արձանագիր են, այսինքն՝ պատմական արժեք ունեն։ Մի քանի անգամ եղել եմ Մանկուքում, այնտեղ նաև բերդ կա։ Գերեզմանոցը ևս պատմական է»,- նշում է Կարապետյանը։

Արգելոցի Խաչաձորի տեղամասը բավականին հեռու է և տեղանքի խորդուբորդ ու դժվար ճանապարհը թույլ չի տալիս հեշտությամբ այնտեղ հասնել։ Մեքենայի մուտքը բացառված է, մնում է միայն ձիով այնտեղ հասնելու տարբերակը։ Դա նշանակում է, որ վանդալները տեղանքին լավ ծանոթ են, ասում է Հովակիմյանը։

Չի բացառում, որ հենց տեսանյութի հեղինակն էլ բարբարոսություն արած լինի. «Այդ հատվածը գյուղատեղի է և գերեզմաններ են։ Հին գյուղատեղի է, Մանկուկը։ Մեքենաներով բացառվում է բարձրանալը, այնտեղ մենք պոստեր ունենք, հնարավոր չի բարձրանալը։ Ինձ թվում է ովքեր արել են, իրենք էլ նկարել ուղարկել են։ Դա տարածք է, որտեղ ոչ ոք չի գնում։ Նույնիսկ մեր աշխատողները չեն գնում, որովհետև անելու բան չկա այնտեղ»։

Տնօրենը կատարվածում նաև դիտավորություն է փնտրում. «Այս շրջանում շատերին ձեռք էլ չի տալիս, որ ես Երևանից եկել եմ` իրենց չեմ թողնում մտնեն։ Յոթ տարի եկել եմ , չեմ թողնում մտնել տարածք։ Նախկինում իրենց տան նման մտել են, ինչ ուզել արել են… որսագողություն եւ այլն։ Իրենց կոկորդի ոսկորն եմ, էլի, երևի, ամեն վատություն անում են, որ ինձ մեջտեղից հանեն, կոպիտ ասած»։

Տարածքը տեսահսկվում է։ Տեսախցիկները տեղադրվել են պահպանվող կենդանատեսակների շարժն ուսումնասիրելու համար։ Իսկ թե տեսախցիկները ինչ են արձանագրել, եւ արձանագրե՞լ են արդյոք, պարզ կլինի ավելի ուշ.

«Այնտեղ մենք տեսախցիկներ ունենք դրված։ Աստված տա, որ դրանք ինչ–որ բան ֆիքսած լինեն։ Ճանապարհներին, արահետներին տեսախցիկներ ենք դնում, որ կենդանիների շարժը նկարենք։ Ունեինք նաև արևային էներգիայով սնուցվող տեսախցիկ, բայց փաստորեն դա չի ֆիքսել»։

Տարածքում հուշարձանների տարածքային բաժնի ղեկավարությունը, ոստիկանությունը, արգելոցի պահպանությամբ զբաղվողներն այժմ աշխատանքներ են իրականացնում՝ փորձելով բացահայտել կատարվածը՝ որքան վնաս է պատճառվել և, այսպես ասած, գանձագողերի հետքերը գտնել։ Ցավալին այն է, որ Մանկուքը միակ դեպք չէ։

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի խոսքով՝ Մանկուքը բացառություն չէ, գանձագողերի հետքերն ամենուր են՝ ողջ երկրով մեկ․

«Գանձագողերն ամենուր փորում են, Մանկուքը բացառություն չէ։ Մենք ունենք մեծ թվով գանձախույզեր ողջ հանրապետության տարածքում։ Նրանք տգետ են և չգիտեն, որ քրիստոնեական գերեզմանատներում գանձեր չեն լինում և հանգուցյալի աճյունից բացի ուրիշ բան չեն գտնելու։ Իրենք էլ մեղք չունեն, որովհետև մենք չունենք ազգային դպրոց, չենք դաստիարակում և կրթում սերունդներին՝ մեր արժեքներով և հարգանք սերմանում նախնիների նկատմամբ»։

Հուշարձանագետի դիտարկմամբ` գանձախույզերը հիմնականում երիտասարդներ են, այսպես ասած ՝անկախության սերնդի ներկայացուցիչներ։ Հենց այս սերնդին կրթելու խնդիր ունենք և բացթողումի արդյունքը՝ վանդալիզմն ու ազգային արժեքների վերացումն է։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայ-ադրբեջանական սահմանին վերջին ռազմական գործողությունները պատահական դրվագներ չէին. Իտալիայում ՀՀ դեսպանՆոր Նորքում շարունակվում է ապօրինի կրպակների ապամոնտաժումը (լուսանկարներ)«Գժեր, սթափվե՛ք, սա փոքր երկիր է». բացառիկ հարցազրույց՝ Վլադիմիր Գասպարյանի հետ (տեսանյութ)ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են տեսակցելու բերման ենթարկված բնապահպաններին Լիբանանի կառավարությունը հրաժարական կտա. ՏԱՍՍ Անտոնիո Բանդերասը վարակվել է կորոնավիրուսովԱրմեն Աբազյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ «Եթե կոչեր արեցիք` բերման կենթարկվեք»․ ոստիկանը 2 րոպե ժամանակ տվեց ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) Լուսաղբյուր գյուղում 31-ամյա տղամարդը գողացել է հորթերը ու մեքենայով տարել Սպիտակ (տեսանյութ)«Մերոնց ղեկավարում էին դրսից ոչխարների նման»․ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հետընտրական բողոքի ցույցերի մասին (տեսանյութ)«Սա արդեն վաղուց ծիծաղելու չի». Ռուբեն Մելիքյանը` ԱԺ շենքի դիմացից քաղաքացիներին բերման ենթարկելու մասինԿոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել է հերթափոխը Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ալեքսանդր ԼուկաշենկոյինԼարված իրավիճակ՝ ԱԺ-ի մոտ. կան բերման ենթարկվածներ Բնապահպաններն ԱԺ այգում միջոցառում են իրականացնում հանուն Ամուլսարի. ուղիղԱստղիկ ԲԿ-ում COVID-19-ով 250 հիվանդ է բուժվել․ ԲԿ-ն վերադառնում է բնականոն աշխատանքին Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ Սուրբ Սոֆիայի՝ որպես մզկիթ բացման արարողության ժամանակ ավելի քան 3000 մարդ վարակվել է կորոնավիրուսով․ Ahval NewsԱվտովթար Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած Սևանա լճում արդյունագործական որսը կիրականացվի միայն օրվա լուսային ժամերին․ Շրջակա միջավայրի նախարարություն Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին ընտրություններում հաղթելու կապակցությամբՍեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվեն․ Արայիկ ՀարությունյանԲելառուսի ԿԸՀ-ն նոր տվյալներ է հայտնել նախագահական ընտրությունների վերաբերյալՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ալեքսանդր ԼուկաշենկոյինԲեյրութում զայրացած ամբոխը փորձել է հրկիզել խորհրդարանի շենքը․ 728 տուժած կա․ Global News (տեսանյութ)Ջալալ Հարությունյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն Մարիամ Փաշինյանի նոր լուսանկարներըԲելառուսի մայրաքաղաք Մինսկում բողոքի ցույցերը շարունակվել են մինչև առավոտ․ Ռիա նովոստի (լուսանկարներ)Արմեն Սարգսյանը գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված խորհրդակցություն է անցկացրելԻնչու չի կայացել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և ԿԳՄՍ նախարարի հանդիպումը Ես զգուշացրել էի, որ Բելառուսում Մայդան չի լինելու․ ԼուկաշենկոԲելառուսում բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 3000 մարդ է ձերբակալվել (տեսանյութ) ԱԱԾ-ն՝ «Ալրաղացի Լյովիկի» կալանավորման մասին Քաղաքացիների անդորրը խանգարվում է․ Ավինյանը հանձնարարական է տվելԼուսինե Թովմասյանը՝ բնական կերպարումՍնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը կմնա կալանքի տակՔրիստինե Պեպելյանը արտագաղթում է ԱՄՆ (տեսանյութ)Բազե որսած երիտասարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել «Նոան» արտագնա խաղում կմրցի ղազախական «Կայրաթի» հետԻրաքի հայկական համայնքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կփոխանցի 90․700 դոլար Արամեն ու Աննա Թովմասյանն արտագաղթում են Ռուսաստան 100 տարի առաջ այս օրը ստորագրվեց Սևրի դաշնագիրը Տարածում էին տարատեսակ կեղծ «սլիվներ», թե իբր նվերներ եմ ստացել, ավտոմեքենա, կոստյում եւ այլն․ Դավիթ Սանսարյան«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրԶոլաքար համայնքին պատճառվել է շուրջ 2.760.000 ՀՀ դրամի գույքային վնաս․ հարուցվել է քրգործ Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը վարակվել է կորոնավիրուսով 64-ամյա Գագիկ Խաչատրյանը ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի․ փաստաբանական խումբԱնձնական օգտագործման դեղեր հնարավոր կլինի ստանալ փոստով Արձանագրվել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 941 դեպք․ ՊԵԿԾնողները ուզում են իրենց երեխաներին տեղափոխել այլ դպրոց․ որոշել են հանդիպել Փաշինյանին ու Ավինյանին. Նորամարգի դպրոցի ուսուցչուհի
Ամենադիտված