Միլոնովը Գարեգին Նժդեհի հուշատախտակի պղծումը համարում է «խայտառակություն»
ПолитическиеՌուսաստանի պետդումայում դատապարտել են պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի՝ Ռուսաստանի Արմավիրում տեղադրված Գարեգին Նժդեհի հուշատախտակը պղծելու արարքը:
«Անկեղծ ասած, ես ենթադրում եմ, որ մարդկանց մեծամասնությունը կտրականապես դեմ է նման արարքին: Կարծում եմ՝ նման արարքները ցույց են տալիս, որ ազգայնամոլ կարող է լինել ցանկացած մեկը: Եվ նույնիսկ այն մարդը, որն իր տեսանկյունից լավ գործ է ուզում անել, սակայն իրեն ավելի վատ է պահում, քան ազգայնամոլները», - ասել է պատգամավոր Վիտալի Միլոնովը:
Միլոնովի կարծիքով` հուշարձանների դեմ պայքարելը «խայտառակություն» է: