Գաբուզյանը պարտվել է, Հարությունյանը՝ կիսել միավորը
ՍպորտՀայաստանցի շախմատիստները շարունակում են ելույթները Սենթ Լուիսի մրցաշարում:
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Winter Chess Classic» մրցաշարի A ենթախմբի 5-րդ տուրում Հայաստանից Հովհաննես Գաբուզյանը պարտություն կրեց, իսկ B խմբում հանդես եկող Տիգրան Հարությունյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան: Այժմ իրենց ենթախմբերում Հարությունյանը 6-րդն է, իսկ Գաբուզյանը` 7-րդը:
Մրցաշարի ավարտին մնացել է 4 տուր: