Ովքեր են ներկա Վազգեն Մանուկյանի ստեղծած ակումբի համաժողովին. Սեյրան Օհանյանը ներկա չէ (լուսանկարներ)
ՔաղաքականԱյս պահին ընթանում է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովը: Համաժողովին քննարկվում են մի շարք հարցեր՝ Արցախի հակամարտության բանակցային գործընթաց, հանրության պառակտումը՝ ազգային անվտանգության սպառնալիք, դատաիրավական համակարգ, Սահմանադրական դատարանի խնդիրներ։
Համաժողովին ներկա են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, տարբեր ուժերից նեղացած-հեռացածներ՝ Արփինե Հովհաննիսյան, Զարուհի Փոստանջյան, Դավիթ Շահնազարյան, Աղվան Վարդանյան, Արմեն Ռուստամյան, Արամ Հարությունյան, Լարիսա Ալավերդյան, Ռուբեն Հակոբյան, Հրանտ Մելիք-Շահնազարյան, Հրանտ Մարգարյան, Իշխան Սաղաթելյան և այլք:
Ի դեպ, հրավիրվածների թվում է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, սակայն նրա անվան դիմացի աթոռը դատարկ է:
Հիշեցնենք, որ «Վերնատուն» ակումբի նախաձեռնողը Հանրային խորհրդի արդեն նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն է: Վազգեն Մանուկյանը իր բացման խոսքում նշել է, որ ակումբը դեռ ձևավորման շրջանում է:
Սոնա Հարությունյան