Նիդերլանդները դեսպանատուն կբացի Երևանում
ՔաղաքականՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Երևանում դեսպանություն հիմնելու Նիդերլանդների խորհրդարանի դիրքորոշումը:
«Այս քայլն աջակցություն է Հայաստանի ժողովրդավարական զարգացումներին: Դեսպանությունը կամրապնդի Հայաստանի և Նիդերլանդների բազմամյա համագործակցությունը»,-«
Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը ևս շնորհակալություն է հայտնել նախաձեռնողներին և աջակիցներին: «Հայաստանը բարձր է գնահատում ձեր բարեկամությունն ու նվիրումը: Անհամբերությամբ սպասում եմ Երևանում Նիդերլանդների դրոշի բարձրացմանը»,-նշել է դեսպան Բալայանը՝ հիշատակելով դեսպանության բացումը նախաձեռնելու գործում նշանակալի ավանդ ունեցած անձանց՝ խորհրդարանականներ Պիտեր Օմցիխտին, Ջոել Ֆորդևինդին, Մարտին վան Հելվերտին, Սվեն Կոփմանսին, Շուրդ Վիմեր Շուրդսմային:
Նիդերլանդների խորհրդարանի կոալիցիոն չորս կուսակցություններն առաջարկել են երկրի իշխանություններին 2 միլիոն եվրո հատկացնել արտաքին գործերի նախարարությանը` Երևանում դեսպանություն բացելու նպատակով: Մեծամասնություն ունեցող կոալիցիան արդեն վերաբաշխում է կատարել երկրի հաջորդ տարվա բյուջեում՝ նախատեսելով ֆինանսական հատկացումը: Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը, նոյեմբերի 14-ին ելույթ ունենալով խորհրդարանում, նշել է, որ պատրաստ է իրականացնել խորհրդարանի որոշումը: Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջոել Ֆորդևինդն ընդգծել էր, որ այս քայլով Նիդերլանդները կհավաստի աջակցությունը Հայաստանի կառավարությանը ավելի վստահ քայլերով շարունակելու բարեփոխումները, պայքարը կոռուպցիայի դեմ և հանուն մարդու իրավունքների պաշտպանության:
We salute the #Dutch Parliament stance on opening of a resident Embassy in #Yerevan. The move is a manifestation of support to the democratic developments in Armenia. The Embassy will strengthen the long-standing partnership between #Armenia and the #Netherlands. pic.twitter.com/5yo0cRbsEO
— MFA of Armenia