Արարատի մարզային փրկարարական վարչության նիստերի դահլիճում տեղի է ունեցել դասընթաց-սեմինար
ՀայաստանԱրարատի մարզային փրկարարական վարչության նիստերի դահլիճում «Արևելյան գործընկերության երկրների քաղաքների համար աղետների ռիսկերի կառավարման կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ դասընթաց-սեմինար: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բացման խոսքով հանդես եկավ Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանը, ով կարևորեց նմանատիպ միջոցառումները և պատրաստակամություն հայտնեց ապագայում ևս սերտ համագործակցել վերոնշյալ ծրագրի շրջանակներում շահագրգիռ կազմակերպությունների հետ, այնուհետև խոսքը փոխանցեց Նիդեռլանդների ներկայացուցիչ Չի Բրաուերին, ով ներկայացրեց ծրագրի նպատակը:
Ծրագրի շրջանակում նախատեսված է բարելավել արևելյան գործընկերության երեք քաղաքների՝ Արարատ Քութաիսի, ՈՒնգենի կարողությունները և ղեկավարել ու համակարգել աղետների ռիսկերի կառավարման պլանավորված կառուցվածքային գործընթացը:
Սեմինարի ընթացքում տեղի ունեցան քննարկումներ, ինչպես նաև բարձրացվեցին ոլորտին վերաբերվող տարաբնույթ հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: