«Պարո՛ն վարչապետ, լավ, ի վերջո, դուք տարբերում եք Համո Սահյանին ինչ-որ մի չինովնիկից». Համո Սահյանի որդի. 168.am Հայկ Մարությանն արգելում էր հրապարակել պարգևավճարների չափը, իսկ ավագանու անդամը պարտադրված կլինի հայտարարագրել իր ծախսերն ու եկամուտը․ սա ողջամիտ չէ ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել են հավաքների ամփոփմանը «Հայ ոստիկանները Սորոսի խրտվիլակին տարել են բաժին» (տեսանյութ, լուսանկարներ) Այդ դեղի հակացուցված լինելու մասին անկետայում գրված չի եղել. Սիրունյանը՝ ծննդկանի մահվան դեպքի մասին Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է բոլոր նիստերին. ՍԴ Պետությանս թիկունքում սրիկայություն անողներն ավելի վտանգավոր թշնամի են, քան զինվորիս վրա կրակողները. Դավիթ Սանասարյան Հենզել Մկոյանի հակահայկական քայլերը՝ Ջավախքում (տեսանյութեր) «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածներից մեկը մահացել է Ուսուցիչը սխալ պատասխանի համար ծեծելով սպանել է աշակերտուհուն (լուսանկար) 

Նախորդ 1.5 տարվա ընթացքում դատախազության գործիքակազմով բացահայտվել է 60.7 մլրդ դրամի վնաս

Իրավունք

Դատախազության պետական շահերի պաշտպանության սահմանադրական գործառույթի իրացման արդյունավետության միտումների վերլուծության շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ամբողջ 2018թ. և 2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից այս ոլորտում իրականացրած գործունեության արդյունավետությունը՝ 2016-2017թթ. արդյունքների հետ համադրությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Ուսումնասիրությունը վկայում է, որ 2016-2017թթ. պետական շահերի պաշտպանության իրավասության շրջանակներում կատարված ուսումնասիրություններով հայտնաբերվել է նախորդ ժամանակաշրջանում կատարված ընդհանուր 879 իրավախախտում: Մինչդեռ 2018թ. և 2019թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքի շնորհիվ ընդհանուր արձանագրվել է նմանատիպ 1800 իրավախախտում կամ կրկնակի անգամ ավելի: Նշված 1.5 տարվա ընթացքում այդ իրավախախտումներից ընդհանուր 406-ով հարուցվել են քրեական գործեր: Միայն այս քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 45 մլրդ. 175 մլն դրամ, որից վերականգնվել է շուրջ 1մլրդ 513մլն դրամի վնասը։ Մինչդեռ 2016-2017թթ. պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խախտումներով հարուցվել է ընդհանուր 131 քրեական գործ, կամ ավելի քան 3 անգամ պակաս:  

Քրեական գործերի գերակշիռ մասը հարուցվել է կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների, կամ նշված հանցագործությունների և հափշտակության տարբեր եղանակների հանցակազմերի համակցությամբ: Մասնավորապես մեծ թիվ են կազմում հատկապես պաշտոնեական կեղծիք կատարելով զուգորդված յուրացման կամ վատնման, պաշոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ հափշտակություններ կատարելու, պաշտոնեական անփութության, ապօրինի ծառահատումների, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու հանցագործության դեպքերը:

Պետական շահերի պաշտպանության իրավասության շրջանակներում դատախազական ներգործության ամենաարդյունավետ միջոցներից մեկը պետությանը հասցված վնասը կամովին հատուցելու նպատակով համապատասխան սուբյեկտներին նախազգուշացումներ կատարելն է: Եթե 2016-2017թթ. դատախազության մարմինների կողմից արվել է պատճառված վնասը կամովին վերականգնելու նպատակով ընդհանուր առմամբ 366 նախազգուշացում, որոնց արդյունքում վերականգնվել է 162մլն դրամ, ապա 2018թ. և 2019թ. առաջին կիսամյակում նախազգուշացվել է ընդհանուր 402 սուբյեկտ, որոնց արդյունքում վերականգնվել է մոտ 915մլն ՀՀ դրամ վնաս: Այսինքն նշված ժամանակահատվածում նախազգուշացման արդյունքում վերականգնված վնասի չափը նախորդ երկու տարիների ցուցանիշը գերազանցում է 5.6 անգամ:

Հաշվետու 1.5 տարվա ընթացքում դատախազության մարմինների կողմից դատարան է ներկայացվել 75 հայց, իսկ նշված ժամանակահատվածում դատարանների կողմից բավարարվել է ընդհանուր 960մլն դրամի հայցապահանջ: Մինչդեռ նախորդող 2 տարիներին՝ 2016-ին և 2017-ին՝ դատարան ներկայացված կրկնակի ավելի թվով հայցերի (131) պարագայում բավարարվել է ընդհանուր 677մլն դրամի հանցապահանջ: Այսինքն դատախազական այս գործիքակազմի կառուցակարգով պետությանը պատճառված վնասի վերականգնման աճը կազմել է մոտ 42տոկոս:

Ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակահատվածում դատախազության ստորաբաժանումների կողմից հարուցված պետական շահերի պաշտպանության հայցերով, ներկայացված հաղորդումներով, կամովին վնասը վերականգնելու նախազգուշացումներով, հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով 2018թ. և 2019թ. առաջին կիսամյակում պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 60.7մլրդ դրամ, իսկ պետությանը պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է աննախադեպ՝ մոտ 3.2մլրդ դրամի վնաս, ինչը 2016-2017թթ. ցուցանիշները գերազանցում են մի քանի տասնյակ անգամ:

Արձանագրված արդյունքները պայմանավորված են հիմնականում երկու գործոնով: Նախ՝ նշված ժամանակահատվածում գործադիր իշխանության մարմինների կողմից պետությանը պատճառված վնասների բացահայտման նպատակով օրենքով նախատեսված իրենց վերահսկողական լծակների գործադրման և դրանց արդյունքները ՀՀ դատախազությանը ներկայացնելու հարցում դրսևորվել է աննախադեպ նախաձեռնողականություն: Վերջինս լիարժեք պայմաններ է ստեղծել դատախազության համար գործադրելու իր իրավասությունից բխող գործառույթները:

Մյուս հիմնական պատճառն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից դեռևս 2017թ. նախանշվել և 2018թ. արմատավորվել է պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում դատախազական ներգործության միջոցներն ամբողջ ծավալով կիրառելը դատախազության համապատասխան ստորաբաժանումների տարեկան ծրագրային գործունեության պարտադիր բաղադրիչ դարձնելու մոտեցումը, որի կատարման և արդյունքների ապահովման հարցում դրսևորվում է առանձնակի հետևողականություն:      

Այս իմաստով պետական շահերի պաշտպանության ոլորտում դատախազության արձանագրած արդյունքները, դրանք բազմապատկելու հանրության հստակ ձևակերպվող պահանջները, ինչպես նաև գործնականում օբյեկտիվորեն ծագող խնդիրների լուծման հրատապ անհրաժեշտությունն արդիական են դարձնում դատախազությանը լիարժեք պետական շահերի պաշտպանի դեր վերապահելու խնդիրը: Ելնելով դրանից՝ միջազգային փորձի ուսումնասիրությամբ, ՀՀ դատախազությունում մշակվում է պետական այս գործառույթի արդյունավետ իրացման հնարավորություններն ընդլայնելուն ուղղված հայեցակարգ:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գայանե Բաղդասարյանը ներկայացել է նոր սեքսուալ ֆոտոշարքով Ամբողջովին մերկ Վոլոչկովան` ռուսական բաղնիքում (տեսանյութ)Ահասարսուռ կադրեր. ռուս տղամարդը կացնահարել է իր նախկին կնոջ սիրեցյալին (տեսանյութ)«RyanAir-ն ինքնարժեքից ցածր գնով թռիչքներ չի կատարել»Արուսիկ Տիգրանյանի «ոչ ավանդական» հարսի պարը (տեսանյութ)«Պարո՛ն վարչապետ, լավ, ի վերջո, դուք տարբերում եք Համո Սահյանին ինչ-որ մի չինովնիկից». Համո Սահյանի որդի. 168.am Մարիամ Փաշինյանը ներկայացել է գրավիչ կերպարում (լուսանկար)«Ժպիտը կնոջ լավագույն դիմահարդարումն է». Աստղիկ Սաֆարյանի հմայիչ կերպարը (լուսանկարներ) Բեյրութի նավահանգստի պահեստում 1,3 տոննա պայթուցիկ է հայտնաբերվել Մենք շատ մտահոգված ենք Թուրքիայի շատ ապակայունացնող քաղաքականությամբ․ Զոհրաբ Մնացականյան «Քաջ Նազարը և զարմացած Չալոն» (տեսանյութ)Խոշոր հրդեհ` Մատենադարանի հարակից տարածքում. պատճառը Էվոկաբանկի հրավառությո՞ւնն է (տեսանյութ) Ես ավելի քան դեմ եմ, որ իմ երեխաները դպրոցում դիմակ կրեն, ես հետո այլ խնդիր պետք է բուժեմ․ Օլյա Հակոբյան (տեսանյութ) Ես բացասական եմ գնահատում բանակցային գործընթացի ներկա վիճակը. Իլհամ ԱլիևԱննա Հակոբյանը Գյումրիում մասնակցում է բազմամարդ համերգի (տեսանյութ)Դուխով տղան ո՞նց կարա գլխարկ դնի ու վրան գրի` «դուխով». Խաչիկ Ասրյանը` վարչապետ Փաշինյանի մասին«Հեղափոխական» պաշտոնյաների PR-ը՝ նախորդների ձեռքբերումների հաշվին. մաս 7Սևանի գաղութի տարածք մտած կատվի պարանոցին հայտնաբերվել է թմրանյութ և հեռախոսի 4 քարտՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ տիրապետում է լավագույն զենքինՆոր Հայաստանի «թավշյա» ԽԾԲ-ն. ո՞ւմ կյանքն է բարելավել հեղափոխությունըԻնչպես են ճանապարհային ոստիկանները կանգնեցնում վարորդին ու, իրենց սխալը հասկանալով, խայտառակված հեռանում (տեսանյութ) Ազատության հրապարակում պատռեցին ԼԳԲՏ համայնքի դրոշը Հերհերում Հայաստանում ամենամեծ արեւային կայաններն են կառուցվում՝ ընդհանուր 20 մեգավատ հզորությամբ «Լավ տղու փայ դառար դու էսօրվանից». նոր կադրեր` Արուսիկ Տիգրանյանի հարսանեկան արարողությունից (տեսանյութ)Մտքովս չէր էլ անցնի, թե կարձագանքեմ Լեդի Գագայի նոր տեսահոլովակին․ Զավեն Բոյաջյան Սեպտեմբերի 21-ին Երևանի օդում թռիչքներ կիրականացնեն զինված ուժերի ինքնաթիռները «Ո՞վ է գալիս գնանք». Մարիամ Փաշինյանը կմասնակցի 45-օրյա զինվարժանքներինՀայկ Մարությանն արգելում էր հրապարակել պարգևավճարների չափը, իսկ ավագանու անդամը պարտադրված կլինի հայտարարագրել իր ծախսերն ու եկամուտը․ սա ողջամիտ չէ ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել են հավաքների ամփոփմանը Խաչիկ Ասրյանին տուգանեցին հանրահավաքի ժամանակԳագիկ Ծառուկյանը պատասխանեց, թե ով է հոգեկան խնդիրներ ունեցող պաշտոնյան«Ոտքի՛, հերո՛ս Հայ Ժողովուրդ. ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին»․ Ազատության հրապարակում հանրահավաք է ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիԻմ թոռները վարակվել են կորոնավիրուսով. Գագիկ Ծառուկյան «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երկու աշխատակցուհիներ են ձերբակալվելԳագիկ Ծառուկյանը Աջափնյակում հանդիպում է քաղաքացիների հետ. ուղիղ Մի քանի ժամվա ընթացքում մաքրել ենք Վանաձոր գետի աղբախեղդ եղած 1,5 կմ ափամերձ տարածքը. Աննա Հակոբյան (լուսանկարներ) Վրաերթ Երևանում. բժիշկները պայքարում են վրաերթ ենթարկված տղամարդու կյանքի համար (լուսանկար) Երեխայի միանվագ նպաստը վճարվում է դիմումը ներկայացվելուց հետո՝ 10 օրվա ընթացքում Մինսկում մեկնարկել է ընդդիմության երթը (ուղիղ միացում) Մեղրի -Վարդանի ձոր ճանապարհին 24 տոննա կարագով բեռնված բեռնատար է այրվելԱյնթապ գյուղում բռնկված հրդեհը մարվել է Սեպտեմբերի 21-ին Դուբայի Բուրջ Խալիֆան կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով Մեկ անձի ձեռքում է կենտրոնացվում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունը. ՀՅԴ-ն խորհրդակցություն է անցկացրել«Ընկերություն». Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակելԵրևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնվել էՀակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական հարվածային ԱԹՍ-ներից մեկը` գործողության մեջԴիլիջանում ձորն ընկած քաղաքացին հոսպիտալացվել է Վրաերթ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար «Հայ ոստիկանները Սորոսի խրտվիլակին տարել են բաժին» (տեսանյութ, լուսանկարներ)Ուռուցքաբանականի 1 աշխատակից ազատվել է աշխատանքից, 4-ը նկատողություն են ստացել
Ամենադիտված