Մեր զորակցությունն ենք հայտնում Վենետիկ քաղաքին և նրա բնակչությանը. Իտալիայում Հայաստանի դեսպանություն
ՀասարակությունԻտալիայում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ.
«Մեր զորակցությունն ենք հայտնում Վենետիկ քաղաքին և նրա բնակչությանը:
Քաղաք-թանգարան Վենետիկը համաշխարհային ժառանգության թանկարժեք գանձ է, որում իր ուրույն տեղն ունեն նաև հայկական հոգևոր, գիտակրթական և մշակութային ժառանգության մարգարիտները:
Ուշադրությամբ հետևում ենք ստացվող լուրերին և հուսով ենք, որ ներդրվող ջանքերի շնորհիվ Վենետիկին պատուհասած բնական աղետի հետևանքները հնարավորինս կմեղմվեն։
Քեզ հետ ենք, Վենետիկ»: