«Սաս» սուպերմարկետների ցանցի Թումանյան մասնաճյուղը արժանացավ «Որակի նշան» մրցանակի
Society«Սաս» սուպերմարկետների ցանցը շարունակում է պահպանել իր առաջատար դիրքը ոլորտում: Այդ մասին են վկայում հանրության մեջ անցկացված սոցհարցումները և տարատեսակ մրցանակաբաշխություններում առաջատարը ճանաչվելը:
Սույն թվականի նոյեմբերի 14-ին անցկացվեց Հայաստան-Արցախ-Սփյուռք համահայկական մրցանակաբաշխություն 2019-ը, որի ժամանակ «Որակի նշան» անվանակարգում բարձրակարգ և որակյալ սպասարկում իրականացնելու համար մրցանակ շնորհվեց «Սաս» սուպերմարկետների ցանցի Թումանյան մասնաճյուղին՝ հանձինս տնօրեն Ալեքսան Խաչատրյանի:
«Սաս» սուպերմարկետը 1997թ.-ից մինչ այսօր շարունակում է մնալ բարձր որակի երաշխավոր և առաջատար հայաստանյան սուպերմարկետների ցանցային ոլորտում: Նմանատիպ հաջողությունը հնարավոր է դառնում ապրանքատեսակների բազմազանության, տեսականու հաճախակի ընդլայնման, անձնակազմի պատրաստվածության և բարեխիղճ ու հետևողական աշխատանքի շնորհիվ: