Աբրահամ Խաշմանյանը` Հայաստանի հավաքականի պարտության մասին (տեսանյութ)
ՍպորտԵվրոպայի 2020թ-ի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ընտրանին հյուրընկալեց Հունաստանի հավաքականին և մրցակցին զիջեց նվազագույն հաշվով:
Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը խաղից հետո հանդիպել է լրագրողներին.
«Նվիրվածության առումով տղաներն արեցին այն, ինչ կարող էին` առավելագույնս նվիրվեցին խաղին:
Որակական առումով զիջեցինք: Մրցակիցը առավելություն ուներ և կարծում եմ, որ օբյեկտիվ էր նրանց հաղթանակը: Հավաքականի այսօրվա կազմը արեց առավելագույնը ինչ կարող էր»,-ասել է մարզիչը:
Մանրամասն` ՀՖՖ-ի տեսանյութում