Հրապարակվել է Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցի սղագրությունը
МирՍպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի սղագրությունը, հայտնում է Axios-ը:
Զրույցը կայացել է այս տարվա ապրիլի 21-ին՝ Ուկրաինայի նախագահական ընտրությունների օրը և եղել է Թրամփի ու Զելենսկու առաջին հեռախոսային խոսակցությունը:
ԱՄՆ նախագահը շնորհավորել է Զելենսկուն ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Թրամփը նաև իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի նորընտիր նախագահին և հրավիրել է ԱՄՆ:
«Երբ Դուք (խմբ. Զելենսկին) զբաղեցնեք (խմբ. Ուկրաինայի նախագահի պաշտոնում) և պատրաստ լինեք, ես կցանկանայի Ձեզ հրավիրել Սպիտակ տուն: Մենք շատ բան ունենք քննարկելու, բայց ամեն դեպքում՝ մենք Ձեզ հետ ենք»,- ասել է Թրամփը:
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ կապված որևէ թեմա չի շոշափվել զրույցի ընթացքում: