00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Դատաստանի օրվա ժամացույցը 20 վայրկյանով առաջ են գցել Եղիսաբեթ Երկրորդը հաստատել է Brexit-ի պայմանների մասին օրինագիծը Առաջիկա օրերին ձյուն է սպասվում Մաշտոցի պողոտայում ավտոմեքենա է այրվում Երևանում 62-ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղում մահացել էՀենրիխ Մխիթարյանը բաց կթողնի «Ռոմա»-«Լացիո» խաղը ՀՀ ԱԱԾ և ՔԿԾ ծառայողները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք են կանխել «Լուսավոր Հայաստան»-ը հայտարարություն է տարածելՆիդերլանդների ԱԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)Արտաշատում կրակոցի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորի և կրակողի ինքնությունը պարզվել է

Կապ չունի, թե որ ամսին ես գնում Սևան, եթե դու լողալ չգիտես. Արմեն Աշոտյան

Երկրում քաղաքական դիսկուրսի էժանագին նշաձողի և մեզ ամեն գնով Ազգային ժողով չթողնելու պարագայում Նիկոլ Փաշինյանի հետ բացառիկ կոմունիկացիայի տարբերակ է մնացել հետևյալ ձևաչափը: Ինքը մեզ անդրադառնում է իր թերթի անանուն, բայց իր կողմից հեղինակված որոշ խմբագրականներով, իսկ մենք արձագանքում ենք նման հոդվածների միջոցով:

Անցյալ շաբաթ Փաշինյանի ուշադրության կենտրոնում Արցախյան հիմնահարցի կարգավորմանը վերաբերող հարցադրումներն էին, որոնք ավարտվեցին «որևէ մեկը կբացատրի՞, թե այս քաղաքականության որ մասն է պարտվողական» մեր կողմից պատասխան ենթադրող հռետորաբանությամբ:

Նախ արձանագրեմ, որ ո՛չ ես, ո՛չ էլ կուսակից գործընկերներս երբևէ չենք հայտարարել, որ Փաշինյանը վարում է պարտվողական կամ դավադիր քաղաքականություն Արցախի հարցում: Որ նա խորությամբ չի հասկանում խնդիրը՝ այո, ասել ենք: Որ գիտելիքի պակաս ունի այս հարցում՝ այո, բարձրաձայնել ենք: Որ սխալ է տանում բանակցային գործընթացը՝ այո, պնդում ենք: Որ քանդել է Սերժ Սարգսյանի թողած բանակցային դիրքերը, իսկ սեփականը չի կառուցել՝ այո, փաստում ենք: Որ անգամ Արցախի հարցում տարվում է պոպուլիզմով՝ այո, արձանագրում ենք: Բայց չարամիտ դավադրության մեջ նրան (դեռ) չենք մեղադրել:
Ստեղծված իրավիճակը լիարժեք հասկանալու համար նախ ընդունենք, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Արցախի հարցում առկա էին մի շարք կարևոր գործոններ:

1. Ակնհայտ էր, որ Հայաստանի նոր իշխանություններին ժամանակ է պետք բանակցային էստաֆետն ընդունելու և գործընթացը շարունակելու համար: Ավաղ, այդ էստաֆետի փոխանցումը տեղի չունեցավ տեղեկատվության փոխանակման ինստիտուցիոնալ մակարդակով, և այն անցավ «ձեռքից ձեռք», այլ ոչ թե «գլխից գլուխ» սկզբունքով: Դրա փոխարեն Փաշինյանը նախընտրեց «ես ամեն ինչ գիտեմ», «ես բանակցությունները շարունակում եմ սեփական կետից» գոռոզամիտ ու դատարկ ճոռոմաբանությունը:

2. Գերտերությունները և Ադրբեջանը շանս ստացան, ներազդելով, այդ թվում՝ մանիպուլյատիվ և «Սերժը վատն էր, դու լավն ես» տիպի հնարքներով, սեփական ձկնեղենը որսալ Հայաստանի քաղաքականության պղտորված ջրերում: Ստացել եմ կայուն տպավորություն, որ մեծամիտ և փառասեր Փաշինյանի վրա նմանատիպ տարատեսակ «կտերն» ազդում են, և նա Արցախի հարցում ինքն իրեն մեկուսացրեց ոչ միայն Սերժ Սարգսյանից, այլև մինչ այդ բանակցություններ վարող և հարցին տիրապետող Լևոն Տեր-Պետրոսյանից և Ռոբերտ Քոչարյանից:

3. Հայկական կողմը իշխանափոխության հետևանքով, իհարկե, նաև շանս ստացավ որոշակի լրացուցիչ կոշտություն մտցնել բանակցությունների մեջ, ինչը դրական տակտիկական հնարքների պարագայում կարող էր լինել օգտակար, սակայն այս խաղով տարվելը ստրատեգիական նոր վտանգներ է ստեղծել, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահների կողմից «ոչ կոնստրուկտիվ» կողմի պիտակը Հայաստանի վրա կպցնելու տեսակետից, ինչի մասին փաստացի ակնարկներ արդեն եղել են: Եթե տվյալ տակտիկական հնարքի նպատակը ժամանակ շահելն էր՝ խնդրին խորությամբ ծանոթանալու համար, կամ այլ նկատառումներ, ապա դրա լավագույն ձևը Վիեննա-Սանկտ Պետերբուրգ-Ժնև օրակարգի վրա պնդելն էր, ինչը որևէ կողմից չէր կարող դիտվել որպես ապակառուցողական մոտեցում:

4. Սեփական օրակարգի ներքաղաքական գերակայություններից ելնելով՝ Փաշինյանը հետևողականորեն downgrade էր անում, ստորադասում և արժեզրկում էր Արցախյան պատերազմի նշանակությունը, հիմնական դերակատարներին և Արցախի Հանրապետության իշխանություններին, ինչը, բնավ, չէր նպաստում Արցախի սուբյեկտայնության ուժեղացմանը և Հայաստանի քաղաքական օրակարգում հրահրում էր ընդհանուր առմամբ անառողջ և ագրեսիվ բանավեճ՝ իր բացասական տեղեկատվական, հոգեբանական և քարոզչական արգասիքներով:

5. Փաշինյանն այդպես էլ չհասկացավ և չընկալեց Սերժ Սարգսյանի կողմից վարվող դիվանագիտության նրբությունները և շեշտադրումները՝ ստեղծելով թյուր պատկերացում, որ մենք միտումնավոր ձգձգում էինք բանակցային գործընթացը, իսկ ապրիլյան պատերազմը, իբր, հենց դրա հետևանք էր: Ի հակառակ սրան, նա, իբր, ֆորսաժի ռեժիմ է միացնում և միամտաբար կարծում, որ նման կերպ բոլոր կողմերը շատ ավելի արագ ու ազնվորեն կբացեն իրենց խաղաքարտերը, և գործընթացը կդառնա առավել գծային ու պարզ:

Այս և մի շարք այլ գործոններով պայմանավորված՝ արցախյան խնդրի շուրջ այս պահին ստեղծվել է հետևյալ բնութագրիչներ ունեցող իրավիճակը:

1. Բանակցային սեղանին առկա սկզբունքները նույնն են, ինչ մեր օրոք: Թեպետ Փաշինյանը ներքին լսարանի համար հրապարակավ դա չի խոստովանել, բայց փաստացի բանակցային գործընթացում խաղում է բացառապես եղած սկզբունքների դետալների և նյուանսների հստակեցման դաշտում, ինչը բնական է: Այսպիսով, իրականում նա շարունակում է բանակցային գործընթացը հենց «Սերժի կետից»:

2. Մեր թողած բանակցային ժառանգության մեխը Արցախի վերջնական կարգավիճակն առանց օրակարգի սահմանափակման պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով որոշելու սկզբունքն է, ինչն արդյունք է հենց Սերժ Սարգսյանի վարած հաջողված դիվանագիտական գործընթացի, սակայն Փաշինյանը չի ցուցաբերում բավարար ազնվություն՝ սեփական շուրթերով դա արձանագրելու համար, ավելին՝ նենգորեն հայտարարում էր ու մնում այդ հայտարարությունների «տակ», թե «դուք բանակցել եք միայն հող հանձնելու մասին»:

3. «Գերլեգիտիմ» առաջնորդի կերպարը թուլացնելու է հայկական կողմի «էլաստիկությունը», դիմադրողականությունը՝ փաստացի ապաքաղաքական Ազգային ժողովի և քաղաքական ընդդիմադիր ուժերի նկատմամբ շարունակվող ագրեսիվ ու ռեպրեսիվ գործելաոճի ֆոնին:

4. «Արցախի հարցով Հայաստանի և Արցախի ղեկավարության տեսակետները 100%-ով նույնական են» պնդումներն ունեն բացառապես ներքաղաքական նպատակ և նույնպես չեն ուժեղացնում մեր բանակցային դիրքերը՝ սահմանափակելով պատեհ պահին հայկական կողմերի մանևրելու հնարավորությունները: Իսկ «Արցախն անկախացել է Սովետական Ադրբեջանից», «Մինսկի խմբի համանախագահները մանդատ ունեն՝ որոշելու Արցախի վերջնական կարգավիճակը» տիպի պնդումները նորից խոսում են խնդրո առարկային լավ չտիրապետելու և գիտելիքի պակասի մասին ու մեծ վտանգներ են պարունակում:

5. Տեսանելի է, որ Նիկոլ Փաշինյանը տարվել է իր սեփական խաղով, և հայկական կողմը չունի ՊԼԱՆ Բ: Նա շատ լավ հասկանում է, որ իր ՊԼԱՆ Ա-ն հարյուրտոկոսանոց չէ և խոցելի է, սակայն հրաժարվելով Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածություններն առաջնային օրակարգ դիտարկելուց՝ նա չի մշակել խաղի զուգահեռ սցենարներ, ինչը հնարավոր ձախողման դեպքում հղի է նոր ու լայնամասշտաբ ռազմական գործողություններով:

Օրերս խոսելով Ազգային ժողովում՝ Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցում այլաբանական հնարքների էր դիմում Սևան գնալու օրինակի վրա: Ուստի կավարտեմ իր իսկ այլաբանության մեջ մի խորհուրդ տալով: Կապ չունի, թե որ ամսին ես գնում Սևան, եթե դու լողալ չգիտես: Կառավարական առանձնատան լողավազանում վարդագույն ջրակնոցով արված նկարը հաշիվ չէ…

Հեղինակ՝ Արմեն Աշոտյան ՀՀԿ փոխնախագահ

Լրահոս
24 Հուն
Ինչպես է Դեմի Ռոուզը խելքահան անում տղամարդկանց (տեսանյութ)Փղերը փախուստի են դիմել կրկեսից և զբոսնել քաղաքում (տեսանյութ)Մոտ օրերս Երևանը նվեր կստանա հերթական բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ-ըԻլիա Բ-ն հոսպիտալացվել է. բժիշկները պատմել են Պատրիարքի վիճակի մասին Դատաստանի օրվա ժամացույցը 20 վայրկյանով առաջ են գցել «Բաաա, ապե ջան». Մկրտիչ Արզումանյանն արձագանքել էԵղիսաբեթ Երկրորդը հաստատել է Brexit-ի պայմանների մասին օրինագիծը Առաջիկա օրերին ձյուն է սպասվում Մաշտոցի պողոտայում ավտոմեքենա է այրվում Լիքը հիշողություններ կան այս հրաշքների հետ իմ կյանքում. Անդրանիկ Հարությունյան (լուսանկարներ)Հայկո-Մկո զույգը տարիներ անց միավորվեց գրկախառնությամբ․ Մարությանը ծաղիկներ նվիրեց Արզումանյանին (տեսանյութ) Դա քաղաքական ստրիպտիզ է. Լիլիթ Գալստյան Երևանում 62-ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղում մահացել էՍերգեյ Լավրովն արտասվել է Երուսաղեմում (տեսանյութ) Հայկ Մարությանը և Մկրտիչ Արզումանյանը՝ տարիներ անց կրկին միասին (լուսանկարներ)Հնդկաստանում «մարդկային դեմքով» ուլիկ է ծնվել (տեսանյութ)Նադալը պատահմամբ հարվածել է գնդակ մատուցող աղջկա դեմքին (տեսանյութ) Շվեյցարիան թողարկել Է աշխարհում ամենափոքր ոսկեդրամը՝ լեզուն հանած Էյնշտեյնի պատկերով (տեսանյութ) «Հանցագործը հրացանով մտնում է Էրեբունի պլազա, իսկ «բանակցությունների» ընթացքում ինքնաձիգ է հանձնում»ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփել է անցած տարվա աշխատանքը (տեսանյութ) Նոր կորոնավիրուսի պատճառով չինացիները խուճապահար հարձակվել են խանութների վրա (տեսանյութ) Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի «Ռոմա»-«Լացիո» խաղը ՀՀ ԱԱԾ և ՔԿԾ ծառայողները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք են կանխել Ախթալա համայնքի 57-ամյա բնակիչը մտել է քաղաքացու տուն և փող հափշտակել (տեսանյութ)«Լուսավոր Հայաստան»-ը հայտարարություն է տարածելԲարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդունել է ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը Արփինե Հովհաննիսյանը հայտ է ներկայացրել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում ընդգրկվելու համարՍամվել Կարապետյանը երկրորդն է Ռուսաստանում՝ ըստ «Forbes»-ի Նիդերլանդների ԱԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)Արտաշատում կրակոցի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորի և կրակողի ինքնությունը պարզվել էՁուկը դուրս է թռել ջրից և մխրճվել ձկնորսի պարանոցի մեջ (լուսանկարներ)Իրավիճակը հաղթահարվեց հնարավոր ամենամեղմ սցենարով. Նիկոլ Փաշինյան Արագ շախմատի չեմպիոնը Հայկ Մարտիրոսյանն է Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք է դրվել «Սիրո և հանդուրժողականության» հակառակ կողմըՊուտինը շրջանցել է Մայք Փենսին և արքայազն Չարլզին ու սեղմել միայն Մակրոնի ձեռքը (տեսանյութ) Ինչպես աշխատել ենք Էրեբունի պլազայում, այդպես էլ շարունակելու ենք. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան«Էրեբունի պլազա»-ում կրակոց արձակած տղամարդը ձերբակալվել է. հարուցվել է քրեական գործ Կորոնավիրուսի կրող համարվող Արման Կարաքեշիշյանի ախտորոշումը հերքվել է Սա այլևս աղետ է, որը արդեն չգիտեմ ինչպես է հնարավոր կասեցնել. Նաիրա ԶոհրաբյանՀայաստանի Դուքենդո Ֆեդերացիայի մարզիկները Լաս Վեգասից վերադառնում են մեդալներով26 ամյա վիրաբույժի 1000-ից ավել վիրահատությունները Վնասազերծվել է «ֆեյք» Դիանա Հարությունյանի զույգ եղբայր/քույրը. Արփինե Հովհաննիսյան«Էրեբունի պլազա»-ում կրակած անձին ձեռնաշղթաներ չհագցնելը բանակցության պայման է եղել. Ահարոնյան ՄԻՊ-ը հրապարակել է քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարի հայեցակարգ Կրակոցներ արձակողը հետևում է Քոչարյանին, կոչ անում՝ նրան ազատ արձակել (լուսանկարներ)Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանապետի պաշտոնակատարին լավ աշխատանքի համար. Ալեն ՍիմոնյանՓաշինյանը և Ստեֆ Բլոկը քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացման հեռանկարները ՀՀ իշխանություններն ունեն պողպատյա կամք` Հայաստանում կառուցելու բռնությունից զերծ հանրություն. ԿոնջորյանԱյսօր Կենտրոնական բանկը շուկայից 5 միլիոն դոլարի գնում է իրականացրել. վարչապետ
Ամենադիտված
Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)Ինչ է պատմում Գեորգի Կուտոյանի հարևանը (տեսանյութ) Գաղտնի նկարահանում․ ոստիկանապետը զրուցում է զենքով «Էրեբունի պլազա» մտած քաղաքացու հետ. Auroranews Քաղաքական դեմքերից ովքեր մասնակցեցին Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը (լուսանկարներ) Կուտոյանն իրականում երեկ է մահացել. նոր մանրամասներՍերժ Սարգսյանը մասնակցում է Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը (տեսանյութ)Ողբերգական ավտովթար Երևանում. փրկարարները մեքենայից դուրս են բերել 24-ամյա վարորդի դինՍովորական սպանության կամ ինքնասպանության ձեռագիր չէ. նախկին ոստիկանապետՆրանք տիրապետել են ինֆորմացիայի, որով շատ մարդկանց գլուխներ կարող էր տրորվել. կարծիք«Մենք պետականություն ենք կորցնում. ահաբեկում են նաև Վանեցյանին»
«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»Հայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են, թե իր երեխան տառապում է քաղցկեղով․ ինչ է պատճառաբանել «Բրաբուսի» վարորդըՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Դեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) Սոս Ջանիբեկյանի արձագանքը վարչապետ Փաշինյանի ամանորյա ուղերձին (տեսանյութ) Փեսացուն խայտառակել է անհավատարիմ հարսնացուին հյուրերի մոտ (տեսանյութ)Գյումրիում ոստիկանը չի հավատացել, որ վարորդն իրեն վատ է զգում. ավելի ուշ նա մահացել է հենց որդու ձեռքերի մեջ Փաշինյանը ռեստորանում ընտանիքի հետ տոնում է Ամանորը (լուսանկար)Ավստրալիան տիեզերքից.նկարը հրապարակել է NASA-ն
«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»«Սիրտս խառնում ա քո պես փսլնքոտ աբիժնիկներից». Սյուզան Սեդրակյանը «գրողի ծոցն է» ուղարկել ավագանու անդամին, ով հեգնել էր Նարեկ ՍարգսյանինՀայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են, թե իր երեխան տառապում է քաղցկեղով․ ինչ է պատճառաբանել «Բրաբուսի» վարորդըԱփսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Ամբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Տղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ ՍարգսյանՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Դեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) Տրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)