Հայ շախմատիստների արդյունքները` Սենթ Լուիսի մրցաշարում
SportՀայաստանը ներկայացնող երկու գրոսմայստերներ շարունակում են ելույթները Սենթ Լուիսի մրցաշարում:
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Winter Chess Classic» մրցաշարի A ենթախմբի 6-րդ տուրում Հայաստանից Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան, իսկ B խմբում հանդես եկող Տիգրան Հարությունյանը պարտություն կրեց: Գաբուզյանը իր ենթախմբում 8-րդն է, Հարությունյանը` 5-րդը: