Ռումյան Հովսեփյանը բաց կթողնի Իտալիայի հավաքականի հետ հանդիպումը
ՍպորտՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ռումյան Հովսեփյանը բաց կթողնի Իտալիայի հավաքականի հետ հանդիպումը՝ Հունաստանի դեմ խաղում ստացած դեղին (որակավորման փուլում՝ երրորդ) քարտի պատճառով: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը: Հովսեփյանը թիմի հետ չի մեկնի Իտալիա:
Հիշեցնենք, որ մեր ազգային ընտրանին Եվրոպայի 2020թ-ի առաջնության ընտրական փուլում Իտալիայի ազգային հավաքականի հետ կմրցի նոյեմբերի 18-ին:
Եվրոպայի 2020թ-ի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը երեկ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ուժերը չափել է Հունաստանի ընտրանու հետ և մրցակցին զիջել 0:1 հաշվով: