Այսօր Փարաքար-Մերձավան համայնքների բաժանարար հատվածում տնկվել է 600 ծառ
ԲլոգոսֆերաԷջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօր Փարաքար-Մերձավան համայնքների բաժանարար հատվածում տնկվել է շուրջ 600 ծառ.
«Այսօր Փարաքար-Մերձավան համայնքների բաժանարար հատվածում նախատեսվում է տնկել շուրջ 1000 ծառ (դրանցից 600-ը տնկվել է այսօր, իսկ մնացած 400-ը՝ հաջորդ փուլով):
Նշված վայրում ծառատունկի իրականացման ծրագիրը մշակվել և կյանքի է կոչվել ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի, աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի և «Էյ Թի Փի» (Armenian Tree Project) ընկերության համագործակցության արդյունքում:
Ծառատունկի համար նախատեսված տարածքը նախկինում պատկանել է «Սահակյանշին» ընկերությանը, որի տնօրինության հետ ունեցած բանակցությունների արդյունքում ավելի քան 8000 քմ հողատարածք վերադարձվել է Մերձավան համայնքին՝ կանաչապատ հանգստի գոտի ստեղծելու նպատակով»,- գրել է Էջմիածնի քաղաքապետը: