Աֆրիկացին հանուն մոտոցիկլի ծնողների ոսկորները հանել է գերեզմանից
ԱյլՄոզամբիկում ձերբակալել են տղամարդու, ով հանուն մոտոցիկլի ընտանեկան գերեզմանոցից հանել է հարազատների ոսկորները: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Նամպուլա նահանգի բնակիչը խոստովանել է, որ փորել է գերեզմանոցը և հանել ծնողների ու հորեղբոր մարմիններն այն բանից հետո, երբ հանդիպել է անծանոթի, ով խոստացել է ոսկորների դիմաց վճարել 300 դոլար:
«Նա ինձ ասաց, որ բերեմ մարդկանց ոսկորներ, ովքեր չեն մահացել հիվանդությունից: Դրա դիմաց ես կարող էի մոտոցիկլ ստանալ»,- ասել է տղամարդը: Աֆրիկացին գնացել է պլանավորված վայրում գործարարի հետ հանդիպելու, բայց վերջինս այնտեղ չի եղել: