Հրաձգություն Նյու Ջերսիի դպրոցում ֆուտբոլի խաղի ժամանակ. կան վիրավորներ (տեսանյութ)
СШАԱռնվազն երկու մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել է հրաձգության հետեւանքով, որը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Նյու Ջերսիի միջնակարգ դպրոցում ֆուտբոլի խաղի ժամանակ, տեղեկացնում է Fox News-ը։
Ատլանտիկ օկրուգի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ հրաձգությունը տեղի է ունեցել Փլեզանթվիլում, Փլեզանթվիլի եւ Կամդենի դպրոցների թիմերի միջեւ խաղի ժամանակ։
Ոստիկանությունը հայտնաբերել է հանցագործության զենքը, բայց կասկածյալների մասին դեռեւս չի տեղեկացվում։
Հրաձգության հետեւանքով վիրավորվել է մեկ տղա, որին հասցրել են տեղի հիվանդանոց։ Երեխայի վիճակի ու տարիքի մասին առայժմ հայտնի չէ։
Բացի այդ, վիրավորվել է մի մեծահասակ տղամարդ։
Նշվում է, որ երբ սկսվել է հրաձգությունը, մարզադաշտում հավաքվածները սկսել են խուճապահար փախչել։