Գյումրիում 3-րդ հարկի պատուհանից ընկած աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. մանրամասներ
ՀասարակությունԱյսօր` նոյեմբերի 16-ին, ժամը 11:55-ին, Գյումրու Տրտադ Ճարտարապետ թողոցի շենքերից մեկի 3-րդ հարկից ընկած աղջկա վիճակը մինչ այս պահը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Գյումրի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ աղջիկն ունի գանգուղեղային վնասվածք, դեմքի ոսկրերի կոտրվածք, կոնքի կոտրվածք, ազդոսկրի բազմաբեկոր բաց կոտրվածք, ձախից թոքի սալջարդ, տրավմատիկ շոկ, այժմ պայքարում են նրա կյանքի համար:
Դեռեւս պարզ չէ, թե արդյոք աղջիկն ունեցել է առողջական որեւէ խնդիր, կատարվածն անզգուշության արդյո՞ւնք է, թե՞ այլ պատճառներ կան:
Նշենք, որ աղջիկը այդ բնակարանում ապրում է մոր հետ: