Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակը հեղեղումներից հետո կրկին բաց է զբոսաշրջիկների համար
ԱշխարհՎենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակը կրկին բաց է զբոսաշրջիկների եւ տեղի բնակիչների համար հեղեղումներից հետո, բայց ջրի մակարդակը դեռեւս բարձր է, տեղեկացնում է Associated Press-ը։
Չնայած արեւոտ եղանակին՝ քաղաքին դեռեւս սպառնում են հեղեղումները, որոնք կարող են սկսվել հանգստյան օրերին մակընթացությունների բարձր մակարդակի պատճառով։
Հեղեղումից հետո, որը քաղաքում տեղի ունեցավ նոյեմբերի 13-ին եւ ջրի բարձրությունը հասավ 187 սանտիմետրի կրիտիկական՝ 130-ի փոխարեն, Վենետիկում հայտարարվեց արտակարգ դրության ռեժիմ։ Մակընթացությունների կրկնման պատճառով՝ մինչեւ 160 սանտիմետր, քաղաքի 70 տոկոսը մնում է ջրի տակ։ Իշխանությունները փակել էին Սուրբ Մարկոսի հրապարակը, փակ է Դոժերի պալատը եւ ջրի մեջ է Սուրբ Մարկոսի տաճարը։ Չեղարկվել են «Լա Ֆենիչե» թատրոնի ներկայացումները։
Շոշափելիորեն սահմանափակված է ջրային տրամվայների՝ Վենետիկի կենտրոնական մասի ծովալճակի կղզիների հանրային տրանսպորտի շարժը։ Վենետիկի հյուրանոցների ասոցիացիայի տվյալներով՝ զբոսաշրջիկների մոտ մեկ երրորդը, ովքեր նախապես տեղեր էին պատվիրել, հանել են պատվերները։