Անգլիայում խանդոտ տղամարդը Facebook-ում «լայքի» պատճառով փորձել է լուսամուտից գցել հղի ընկերուհուն
WorldԱնգլիական Քենթ կոմսությունում խանդոտ տղամարդը փորձել է լուսամուտից գցել հղի ընկերուհուն՝ Facebook-ում «լայքի» պատճառով, որը աղջկա լուսանկարի տակ դրել է ինչ-որ տղամարդ, գրում է Mirror-ը։
31-ամյա Էշլի Բրազիերը հարվածել է կնոջ դեմքին նրա իսկ հեռախոսով, մեղադրել է դավաճանության մեջ եւ փորձել է դուրս նետել նրան լուսամուտից։ Երբ նախաձեռնությունը չի հաջողվել, կատաղած զուգընկերը փորձել է խեղդամահ անել կնոջը։
Այնուհետեւ նա հարվածել է ընկերուհուն՝ կոտրելով նրա կողոսկրը, որը ծակել է թոքը։
Դրանից հետո նա մերկացրել է զոհին եւ փակել նրան սենյակում։
Կինը հոսպիտալացվել է եւ միայն հարձակումից հետո է իմացել իր հղիության մասին։
Նշվում է, որ դա Բրազիերի մոտ խանդի առաջին բռնկումը չէ։
Ավելի վաղ, իր ընկերուհու հետ հյուրընկալվելիս, կրկին կասկածել է դավաճանության մեջ, վիրավորել եւ ծեծել է նրան։