00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ապրիլից Wizz Air-ը չվերթներ կիրականացնի դեպի Վիեննա և ՎիլնյուսՄեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂԼՂ հարցում Փաշինյանի մոտեցումը սպասարկում է Ադրբեջանի ազգային և պետական շահերը․ Բալասանյան «Հայփոստ»-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել յուրացում կատարելու և փաստաթղթեր կեղծելու համար Աստղագուշակ՝ դեկտեմբերի 16-ի համարՕրվա խորհուրդ Բուֆոնը կրկնեց Դել Պիերոյի ռեկորդը«Ռեալ»-ը խուսափեց պարտությունից (տեսանյութ)Երիտասարդը «Մակարով»-ով «կայֆի համար» մի քանի անգամ կրակել է ոստիկանական Hyundai ավտոմեքենայի վրա«Ռոմա»-ն հաղթեց, Մխիթարյանը գոլ հեղինակեց (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կոտայքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 17-ին աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ՝ ծանոթանալու մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Դրանք իրականացվում են կառավարություն-համայնքներ համատեղ ֆինանսավորմամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի այցը մեկնարկել է Եղվարդ համայնքից, որտեղ առաջին կանգառը Զովունի բնակավայրն էր։ Այստեղ իրականացվում է խմելու ջրի ջրագծի կառուցման սուբվենցիոն ծրագիր։ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է հիմնանորոգման աշխատանքների ընթացքը. պատասխանատուները նշել են, որ կառուցվում է 1.5 կմ երկարությամբ շրջանցիկ ջրագիծ, որի արդյունքում Զովունի բնակավայրն ամբողջությամբ ունենալու է անխափան ջրամատակարարում։ Նշվել է, որ ներկայում Զովունիում կան թաղամասեր, որոնք օրական ընդամենը մեկ ժամ ջրամատակարարում են ունենում, և նոր ջրագծի կառուցմամբ բնակավայրում ջրամակատարարումը կլինի լիարժեք։ Տեղեկացվել է, որ ծրագիրը գրեթե ավարտին է հասցվել։

Հաջորդիվ կառավարության ղեկավարը հետևել է Եղվարդից դեպի Աշտարակ տանող կամուրջի հիմնանորոգման շինաշխատանքների ընթացքին։ Ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի շրջանակում։ Վարչապետին զեկուցվել է, որ ընթացքի մեջ են ապամոնտաժման աշխատանքները, այս տարի նախատեսվում է կառուցել կամուրջի հենասյուները և հեծանները, իսկ ծրագրի ավարտը նախատեսվում է մյուս տարի։ Շինարարությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցչի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ շինարարությունը պետք է իրականացվի որակական բարձր չափանիշներին համապատասխան, այլապես չի ընդունվի և նաև ուշադրություն հրավիրել շինաշխատանքներն իրականացնող աշխատակիցներին պատշաճ արտահագուստով ապահովելու կարևորության վրա։ «Այն մշակույթը, որ բանվորի շորերն իր տան հին շորերն են, պետք է փոխվի, պետք է աշխատանքային արտահագուստ կրելու մշակույթը զարգանա, որովհետև դա հարգանք է աշխատողի և նրա աշխատանքի նկատմամբ», - նկատել է վարչապետը։

Վարչապետ Փաշինյանն այնուհետև այցելել է Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի շինհրապարակ, որը նույնպես հիմնանորոգվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարը ծանոթացել է աշխատանքների ընթացքին, նշվել է, որ մանկապարտեզն ամբողջությամբ կապիտալ նորոգվում է, շինարարական աշխատանքների ավարտից հետո այն ընդլայնվելու է և նախատեսված է լինելու երեխաների 12 խմբի՝ շուրջ 300 երեխայի համար։ Վարչապետը հանդիպել է նաև մանկապարտեզի բակում հավաքված բնակիչներին, զրուցել նրանց հետ, պատասխանել հետաքրքրող հարցերին աշխատատեղերի, գյուղատնտեսության, կրթության, գիտության զարգացման վերաբերյալ, ներկայացրել միկրոբիզնեսի, գյուղատնտեսության, մարզերում ու գյուղական համայնքներում կյանքի ակտիվացման և մի շարք այլ ուղղություններով կառավարության ծրագրերը, ինչպես նաև հորդորել նրանց ևս նախաձեռնող լինել ու անհատական ջանքեր ներդնել արդյունքներ արձանագրելու ուղղությամբ։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Եղվարդ համայնքի Զորավան բնակավայրի մանկապարտեզ-արվեստի դպրոց։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվող այս տարածքում նախատեսվում է կազմակերպել և՜ մանկապարտեզի, և՜ արվեստի դպրոցի գործունեությունը։ Պատասխանատուները տեղեկացրել են, որ գործող մանկապարտեզը տեղափոխվելու է հիմնանորոգվող հարակից՝ ավելի ընդլայնված առանձին մասնաշենք, իսկ դրա տարածքում տեղակայվելու է արվեստի դպրոցը։ Նախատեսվում է, որ սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում Զորավանի մանկապարտեզի խմբերի թիվը կավելանա ևս մեկով, իսկ այժմ Զորավանից Եղվարդի արվեստի դպրոց հաճախող 44 երեխա Եղվարդ հասնելու փոխարեն կայցելեն Զորավանի արվեստի դպրոց։

Ե՜վ Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի, և՜ Զորավանի մանկապարտեզ-արվեստի դպրոցի պարագայում պատասխանատուները նշել են, որ նախատեսվում է արտաքին վերանորոգման աշխատանքներն ավարտին հասցնել մինչև տարեվերջ, որից հետո կիրականացվեն ներքին հարդարման աշխատանքները։ Հաստատությունները կապիտալ նորոգվելու են և ամբողջությամբ հագեցած են լինելու նոր գույքով։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ շինարարական աշխատանքները պետք է իրականացվեն պատշաճ որակով՝ փաստաթղթային մակարդակից մինչև շինարարություն և հավելել, որ մարզպետներն անձնական պատասխանատվություն են կրում սուբվենցիոն ծրագրերի որակի և բովանդակության համար։

Գոհունակություն հայտնելով ծրագրերից՝ կառավարության ղեկավարն անդրադարձել է հարցին, թե ինչ է փոխվում մարդկանց կյանքում. «Որ ասում են՝ իսկ մարդն իր կյանքի փոփոխությունը ե՞րբ է զգալու։ Զորավանից Եղվարդի արվեստի դպրոց գնացող երեխայի ծնողը, որ շաբաթը 3 անգամ պետք է տրանսպորտային ծախս աներ, երեխային տաներ Եղվարդ, բերեր, հիմա նրա երեխան կգա արվեստի դպրոց Զորավանում, ինքն այդ ընթացքում ուրիշ գործով կզբաղվի, հիմա այդ մարդու կյանքը փոխվե՞ց, թե՞ ոչ։ Սա է կյանքի փոփոխությունը»։ Նիկոլ Փաշինյանը նաև կարևորել է համայնքների՝ դրսում գործունեություն ծավալող գործարարների կողմից երեխաների կրթական զարգացման ծրագրերում ներդրումները։ «Պետք է քննարկել համայնքապետերի և գործարարների հետ, որպեսզի ֆինանսական միջոցները ներդրվեն երեխաների զարգացման, կրթական որակի բարելավման ծրագրերի մեջ։ Պետք է հասկանալ, որ 21-րդ դարում լավ ապրելու բանաձևը նորմալ կրթություն ունենալն է։ Սուբվենցիոն ծրագրի էությունն այն է, որ համայնքի բյուջեից է ներդրվում, և կառավարությունն է պետբյուջեից ներդնում։ Մենք կարող ենք նաև զուգահեռ սուբվենցիոն ծրագրեր անել գյուղերի, համայնքների գործարար հանրության հետ, ովքեր դրսից ցանկանում են օգնել և տարբեր համայնքներում նման ծրագրեր իրականացնել։ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» կարգախոսը հենց դրա համար ենք առաջարկում, որպեսզի տեղային մտածելակերպից դուրս գանք։ Հավասարապես ցանկացած անկյուն մեր հայրենիքն է», - ասել է վարչապետը։

Կառավարության ղեկավարի այցի հաջորդ կանգառը Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքն էր, որտեղ նա ծանոթացել է գազիֆիկացման և ասֆալտապատման սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Վարչապետին ներկայացվել է, որ աշխատանքների արդյունքում ամբողջությամբ գազիֆիկացվում է Երզնկա թաղամասը, մեկնարկը նախատեսվում է տալ այս ամսվա վերջին։ Կառավարության ղեկավարը շրջել է Նոր Երզնկա համայնքում, ծանոթացել ասֆալտապատման աշխատանքների արդյունքներին, այցելել Վերին Երզնկա թաղամաս, որտեղ 1965 թվականից ի վեր առաջին անգամ կառավարություն-համայնք համատեղ ֆինանսավորմամբ ասֆալտապատում է իրականացվել։ Նշվել է, որ սուբվենցիոն ծրագրով այս տարվա ընթացքում թաղամասի բոլոր փողոցներն ասֆալտապատվել են, ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են հոկտեմբերի կեսերին։ Համայնքապետը նաև հայտնել է, որ ճանապարհը մոտակայքում գտնվող Ծաղկեվանք տանող միակ ճանապարհն է ու նաև զբոսաշրջային նշանակություն ունի։ Նոր Երզնկայում շրջայցի ընթացքում նկատելով մետաղական ջարդոն և հին ավտոմեքենաների կոնստրուկցիաներ՝ վարչապետն անդրադարձել է ընդհանրապես հանրապետությունում մետաղական աղբի վերացման խնդրին, համայնքի բնակիչների հետ քննարկել խնդրի լուծման ուղիները և կարևորել այդ գործում կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիների համատեղ ջանքերի գործադրումը։

Նոր Երզնկայից Նոր Հաճն ուղևորվելու ճանապարհին Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Եղվարդի հանգույց-Աշտարակ՝ Երևանը շրջանցող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին և միջանկյալ արդյունքներին։ Նշվել է, որ ընդհանուր 12.7 կիլոմետրից հիմնանորոգվել է 4 կիլոմետրը, ինչը և նախատեսված է եղել այս տարվա ծրագրով, և մինչև տարեվերջ այն կհանձնվի շահագործման։ Նախատեսվում է 2020 թ. գարնանից սկսել մնացած ճանապարհի հիմնանորոգումը։

Հասնելով Նոր Հաճն՝ վարչապետը նախ այցելել է այն բնակելի շենք, որտեղ երեկ տեղի է ունեցել ողբերգական դեպք. շմոլ գազից թունավորվելու պատճառով մահացել են 77-ամյա տատիկը և նրա 4 թոռնիկները։ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նոր Հաճնի Սուրբ Հովհաննես եկեղեցի և մոմ վառել նրանց հոգիների հանգստության համար։ Վարչապետ Փաշինյանը քաղաքացիների ուշադրությունը հրավիրել է գազի ներտնային սպասարկման կարևորության վրա՝ հորդորելով անպայման հրավիրել համապատասխան մասնագետներին, ստուգել ներտնային ազդանշանային համակարգերը, համոզվել դրանց սարքինության հարցում և նոր միայն շահագործել։

Նոր Հաճնում կառավարության ղեկավարն այցելել է համայնքի մարզադպրոցի տարածք, որտեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակում ներկայում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Նշվել է, որ հիմնանորոգումից հետո այն սպասարկելու է և՜ համայնքին, և՜ հարակից երկու դպրոցներին, որոնք մարզադահլիճներ չունեն։ Իրականացվելու են ջրամատակարարման, էլեկտրա- և գազամատակարարման ցանցերի, օդափոխության համակարգի, ներքին և արտաքին հարդարման, տարածքի բարեկարգման և այլ աշխատանքներ։

Կոտայքի մարզ այցի ավարտից հետո՝ Երևան վերադարձի ճանապարհին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հյուսիսային ավտոկայան, տարածքում շրջելու ընթացքում ծանոթացել ներդրումային հնարավորություններին։

Լրահոս
16 Դեկ
ՀՀ-ն ռազմավարական կարևորություն ունի. Նիդերլանդների ԱԳՆ-ն՝ Երևանում դեսպանատուն բացելու մասին Ապրիլից Wizz Air-ը չվերթներ կիրականացնի դեպի Վիեննա և ՎիլնյուսԱրհեստական ինտելեկտը կավարտի Բեթհովենի Տասներորդ սիմֆոնիան Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂԼՂ հարցում Փաշինյանի մոտեցումը սպասարկում է Ադրբեջանի ազգային և պետական շահերը․ Բալասանյան Մարզերին ձևական, խնջույքային մակարդակի ուշադրություն է դարձվում․ Զոհրապ ԵգանյանՍԴ դատավորների «պարապության նպաստ»-ը եւ Արմեն Սարգսյանը․ Արփինե Հովհաննիսյան«Հայփոստ»-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել յուրացում կատարելու և փաստաթղթեր կեղծելու համար Մեկուկես տարվա կյանք ունեցող «Իմ քայլը» հիմնադրամն ունեցել է 5 միլիոն դոլարի բյուջե Աստղագուշակ՝ դեկտեմբերի 16-ի համարՕրվա խորհուրդ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստԲուֆոնը կրկնեց Դել Պիերոյի ռեկորդըԵրկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում«Ռեալ»-ը խուսափեց պարտությունից (տեսանյութ)Պուգաչովան պատմել է հանրահայտ լինելու պատճառով չիրականացրած երազանքի մասին Տատիկին զվարճացնելու համար մերկապարողին ծերանոց են հրավիրել Պոլսահայ համայնքի պատրիարքները նախապես գիտեն իրենց այս պարտավորությունը և պատրաստ են դրանԿարիք ունեմ մեռնելու, զզվել եմ կյանքից. մահացել է Սերժ ՋիլավյանըԵրիտասարդը «Մակարով»-ով «կայֆի համար» մի քանի անգամ կրակել է ոստիկանական Hyundai ավտոմեքենայի վրա«Ռոմա»-ն հաղթեց, Մխիթարյանը գոլ հեղինակեց (տեսանյութ)Երևանում թալանել են Հայաստանում Վրաստանի դեսպանի՝ դիվանագիտական համարանիշներով Mercedes-ըՏոնածառը բարեփոխվել է (լուսանկար)Միանում եմ Երկաթյա Խաչի ստեղծման նախաձեռնության անդամներինԱրցախի նախագահի ՀՅԴ թեկնածուն Դավիթ Իշխանյանն էԶոհրաբ Մնացականյանը լրագրողներին գաղտնի տեղեկություններ է տվել` չհրապարակելու պայմանովԲելլա Հադիդը ցուցադրել է գեղեցիկ մարմինը (լուսանկար)«Յուվենտուս»-ը հաղթեց, Ռոնալդուն դուբլ ձևակերպեց (տեսանյութ)Ինչի վրա են ծախսվելու «Իմ քայլը» հիմնադրամի գալա-ընթրիքին հավաքված գումարներըԻմ ղեկավարած քաղաքում լկտիությունը ջախջախվելու է, սանձարձակության հետ կոմպրոմիս չի լինելու. Դավիթ Խուդաթյան (լուսանկարներ)Ջերմուկցիները միահամուռ դեմ արտահայտվեցին Ամուլսարի գագաթ տանող ճանապարհները բացելուն (տեսանյութ)Հայտնի են գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնության մրցանակակիրներըԵրևանում կոտրել են միանգամից մի քանի արագաչափերՌիբերիի վիրահատությունը բարեհաջող է անցել (լուսանկար)Քաղաքի թափառող կենդանիների շուրջ 70%-ը ստերջացվել, պատվաստվել և համարակալվել է․ Հակոբ ԿարապետյանԲաթոյանը լավ լուր ունի հաշմանդամություն ունեցող անձանց և կենսաթոշակառու քաղաքացիների համար «Սիրտս խառնում ա քո պես փսլնքոտ աբիժնիկներից». Սյուզան Սեդրակյանը «գրողի ծոցն է» ուղարկել ավագանու անդամին, ով հեգնել էր Նարեկ ՍարգսյանինԵրևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը (տեսանյութ) Եվ սեր կա, եւ տանջանք․ նկարիչ դառնալը դժվար ճանապարհ է23-ամյա ՊՆ ծառայողը մահացու վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնինՀայաստանի Շիրակի մարզը և Չինաստանի Հայնան նահանգը հուշագիր են կնքել Թորոսյանը ներկայացրել է, թե ինչ ծառայություններ են լինելու առողջության ապահովագրության համակարգում Ավտոմեքենան ընկել է Երևանյան լիճը. վարորդը լողալով դուրս է եկել ափ և հոսպիտալացվել (տեսանյութ) 1,5 տարվա ընթացքում «Իմ քայլը» հիմնադրամը ավելի քան 700 միլիոն դրամ է հավաքել. Աննա Հակոբյան (տեսանյութ) Դեկտեմբերի 17-ից լրիվ դառնում ենք Բաղդադ. Սուրենյան Աբովյանում վարկային կազմակերպության մասնաճյուղը թալանելիս գողերից մեկը բռնվել է, երկուսը դիմել են փախուստի Հայաստանյան քաղաքական համակարգում նոր ուղղություն է ձևավորվում. Խաժակյան ՀՀ նախագահը համագործակցության հարցեր է քննարկել Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցչի հետ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ․ ԱԻՆ Երգչուհի Լիլուն ամուսնացել է (լուսանկարներ)
Ամենադիտված
«Սիրտս խառնում ա քո պես փսլնքոտ աբիժնիկներից». Սյուզան Սեդրակյանը «գրողի ծոցն է» ուղարկել ավագանու անդամին, ով հեգնել էր Նարեկ ՍարգսյանինՀայաստան ժամանած գերմանացի քաղաքացուց տաքսիստն օդանավակայանից Մարիոթ բերելու համար վերցրել է 34 հազար դրամ Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը ամուսնացել են (տեսանյութ, լուսանկար)Այդ ցավն ինձ հետ կմնա մինչև կյանքիս վերջ. Պուտին ԱՄՆ-ում բնակարան թափանցած ավազակին դիմավորել է մերկ տանտիրուհին (տեսանյութ)«Ուզում են՝ լքեմ երկիրը, որ շոու անեն. Ես ոչ մի տեղ չունեմ գնալու… թող ձերբակալեն». Ռուբեն Հայրապետյան (տեսանյութ)Մադոննայի դուստրը մասնակցել է արտ-էքսպերիմենտի, որն ավարտվել է օրգիայով (լուսանկարներ)Առավոտը սկսվեց այսպես. Միհրան Ծառուկյանը իր հարսանիքից նոր տեսանյութ ու լուսանկար է հրապարակելՏանկ են գտել. Հայրապետյանը՝ առանձնատանը կատարվող խուզարկության մասին (տեսանյութ) Տեսանյութեր՝ Արփի Գաբրիելյանի ու Միհրան Ծառուկյանի հարսանիքից
Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) «Սիրտս խառնում ա քո պես փսլնքոտ աբիժնիկներից». Սյուզան Սեդրակյանը «գրողի ծոցն է» ուղարկել ավագանու անդամին, ով հեգնել էր Նարեկ ՍարգսյանինԱմբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. ինչպես են ընթանում որոնումներըՏղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ Սարգսյան«Սաթենիկը չի ստում». ակնաբույժը ապացուցում է՝ Սաթենիկի աչքերից բյուրեղներ են թափվում (տեսանյութ)Տրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)Կադրեր՝ Երևանում տեղի ունեցած սարսափելի վթարից (տեսանյութ)Անհարմար իրավիճակ՝ Իտալիայի Սենատի նախագահի և Փաշինյանի հանդիպումից առաջ (տեսանյութ) Օրվա բոցը. ո՞վ էր պատասխանել Սամվել Ալեքսանյանի հեռախոսին (տեսանյութ)
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըԻնչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Սարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) «Սիրտս խառնում ա քո պես փսլնքոտ աբիժնիկներից». Սյուզան Սեդրակյանը «գրողի ծոցն է» ուղարկել ավագանու անդամին, ով հեգնել էր Նարեկ ՍարգսյանինԱմբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)