Պոլիէթիլենային տոպրակներից հրաժարվելու կոչ անող վարչապետ Փաշինյանը կեղծ օրինակ է ծառայել (լուսանկար)
ОбществоԱյսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Երևանի սուպերմարկետներից մեկը, գնումներ կատարել, իր ֆեյսբուքյան էջում հորդորել հանրությանը՝ ասելով․ «Հրաժարվում ենք պոլիէթիլենային տոպրակներից ու գնումների համար վերցնում ենք բազմակի օգտագործման կտորե տոպրակներ»։
Փաշինյանը լուսանկար էր հրապարակել, ցույց տալով, թե ինչպես է ինքը ևս այդ կերպ գնումներ կատարել, սակայն, եթե մի փոքր ուշադիր լինենք, ապա կնկատենք, որ վարչապետն ընդամենը պոլիէթիլենային տոպրակներով փաթաթված գնումները դրել է բազմակի օգտագործման կտորե տոպրակների մեջ։
Հետաքրքիր է՝ պոլիէթիլենային տոպրակներից հրաժարվելու կոչ անող վարչապետը քանի՞ պոլիէթիլենային տոպրակ է օգտագործել այդ նույն առևտրի ժամանակ։