«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ 

Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Կատարի ազգային գրադարանում

Արտաքին Քաղաքական

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հյուրընկալվել է Կատարի ազգային գրադարանում, որը համարվում է Կատարի հիմնադրամի կառույցներից մեկը։

Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահն ու տիկին Նունե Սարգսյանը շրջել են գրադարանում, ծանոթացել այստեղ պահվող գրականությանը, հրատարակություններին, ինչպես նաև գրադարանում գործող՝ Ժառանգության թանգարանի ցուցանմուշներին, որոնք բացառիկ գրքեր են, ձեռագրեր, քարտեզներ, արաբական ու իսլամական մշակույթը ներկայացնող այլ արժեքավոր նյութեր։

Կատարի ազգային գրադարանը ծառայում է որպես հետազոտական համալսարանական և հանրային գրադարան, որը հագեցած է ժամանակակից թվային սարքավորումներով: 2018 թ․ տվյալներով՝ գրապահոցներում պահվում է մոտ 800 հազար գիրք, գրադարանն ունի նաև ավելի քան 500 հազար էլեկտրոնային գրքեր, պարբերականներ:

Այցի ավարտին պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այս գրադարանը յուրօրինակ հաստատություն է։ «Գրադարանի տնօրենի հետ պայմանավորվեցինք, որ իրենց կկապենք Մատենադարանի հետ: Վերադառնալով՝ կկազմակերպեմ, որ մեծ քանակությամբ հայկական գրքեր ուղարկվեն այստեղ, քանի որ, ամեն ինչից զատ, նրանք գրքերի մի մասը նաև թարգմանում են արաբերեն՝ ոչ թե կոմերցիոն նպատակներով, այլ որպես գիտության կամ ընթերցանության համար անհրաժեշտ գործիք, -նշել է նախագահը։ -Այս գրադարանի համագործակցությունը Հայաստանի ազգային գրադարանի և Մատենադարանի հետ արժեքավոր կլինի, քանի որ այստեղ հսկայական միջոցներ են ծախսվում գրականությունը թվայնացնելու, մատչելի դարձնելու և, ընդհանրապես, գրադարանային մշակույթը զարգացնելու համար: Կարծում եմ՝ սա լավագույն գրադարաններից մեկն է, որտեղ ես երբևիցե եղել եմ»:

Անդրադառնալով Կատարի հիմնադրամի ղեկավար շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի հետ հանդիպմանը՝ նախագահը նշել է, որ շեյխուհին տեսլական ունի և՛ իր երկրի, և՛ ընդհանրապես մարդկության զարգացման վերաբերյալ․ «Կատարցիների վերաբերմունքը համաշխարհային մշակույթի, գիտության հանդեպ շատ յուրօրինակ և արժեքավոր է: Կատարի հիմնադրամը ոչ միայն հսկա տարածք է, այլ նաև հսկայական ներդրումներ: Այստեղ են գործում աշխարհի լավագույն համալսարանների մասնաճյուղերը, մեծ ծավալի ուսումնասիրություններ են կատարվում ոչ միայն արաբերենի, արաբական մշակույթի և կրոնի հետ կապված, այլև մի շարք այլ ոլորտներում, սկսած՝ միջուկային ֆիզիկայից վերջացրած՝ ժամանակակից կենսաբանությամբ: Այստեղ սովորելու լայն հնարավորություններ կան»:

Նախագահը նշել է, որ Հայաստանի և Կատարի միջև ստեղծվելիք աշխատանքային խումբը, որի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել շեյխուհի Մոզայի հետ հանդիպմանը, կուսումնասիրի, թե ինչ ուղղություններով է հնարավոր համագործակցել, այդ թվում՝ ուսանողների փոխանակում, համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացում՝ սկսած ֆիզիկայի նոր ոլորտներից մինչև պատմություն ու մշակույթ։ «Կատարի հիմնադրամի շրջանակը լայն է, և այստեղ սովորողների մեծ մասը՝ մոտ 60-70 տոկոսը, օտարազգիներ են։ Հետևաբար, համագործակցությունը Հայաստանի հետ շատ էական է, քանի որ մեր տեսլականն է Հայաստանը դարձնել գիտության, կրթության, մշակույթի միջազգային կենտրոն։ Իրենք նույնն այստեղ են անում, ուստի մեր համագործակցությունը տրամաբանական է»,-նշել է նախագահ Սարգսյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա Նուրբեկյան
Ամենադիտված