Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը Նույնիսկ Լիբանան հումանիտար օգնություն ուղարկող առաջին չվերթի ինքնաթիռով մարդիկ կարող է գան Հայաստան. Զարեհ Սինանյան Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. իրանցի 64-ամյա վարորդը Nissan բեռնատարով կողաշրջվել է Ամբերդի համայանքապետը՝ ծեծկռտուքի մասնակից․ բացատրություն տալուց հետո բա՞ց է թողնվել Հայաստանի դեմ բացված ճակատների ճշտում. ու՞մ հայրենիքը պետք է լինի Հայաստանը․ Արմեն Այվազյան (տեսանյութ) Ախալքալաքում կրքերը չեն հանդարտվում. հրդեհվել է երկու տուն եւ հյուրանոց․ կան վիրավորներ «Հոգևորականը ո՛չ հայհոյեց, ո՛չ խփեց, ոչ մի բան չարեց. ինչ որ կա՝ շատ տհաճ է». Շիրակի թեմի առաջնորդ Ինչո՞վ է հայտնի և որքան դրամաշնորհ է ստացել Արսեն Թորոսյանի՝ նախկինում ղեկավարած ՀԿ-ն «Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայ 

Հակածխախոտային պայքար․ ի՞նչ են պարզել բրիտանացի գիտնականները

Այլ

Ծխելու դեմ պետք է պայքարել

Ծխախոտի և դրա հասցրած վնասի մասին տեղյակ են բոլորը, սակայն դա չի խանգարում, որպեսզի շատերը շարունակեն ամեն օր ծխել՝ թե՛ իրենց և թե՛ շրջապատին ենթարկելով հարյուրավոր թունավոր նյութերի ազդեցությանը: Մի շարք պետություններ արդեն իսկ ընդունել են հակածխախոտային խիստ օրենսդրություն: Չի կարելի միանշանակ նշել, որ բոլոր ամենուր գործընթացը հարթ ու անսխալ է գնացել, և արդյունքները միմիայն դրական են: Այնուամենայնիվ, սիգարետը վնասակար է առողջությանը։ Հետևաբար, դրա դեմ պետք է պայքարել։ Հակածխախոտային օրենսդրությունը լուրջ ծրագիր պետք է լինի,  որը պահանջում է խորը ուսումնասիրություն, ուշադրություն մանրուքների, ինչպես նաև մի շարք գործոններ նկատմամբ, որոնք գործընթացի համար վճռորոշ դեր կարող են խաղալ: ՀՀ Առողջապահության նախարարության կողմից Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել հակածխախոտային օրենքի նոր նախագիծը: Քաղաքական գործիչների, կուսակցությունների շրջանում թեժ քննարկումներ են ընթանում ոչ թե օրենքի անհրաժեշտության, այլ առաջարկվող նախագծի խելամիտ ու արդյունավետ լինելու շուրջ:

Ո՞ր մոտեցումն է ճիշտ

Օրինակ, փակ տարածքներում սիգարետ ծխելու արգելքը, իհարկե, չծխողների համար շատ արդյունավետ է, քանի որ ազատում է նրանց երկրորդային ծխի ազդեցությունից: Հաշվի առնելով, որ առանց այրման աշխատող այլընտրանքային արտադրատեսակները (էլեկտրոնային սիգարետ, ծխախոտի տաքացման համակարգեր) երկրորդային ծխի աղբյուր չեն, որքանո՞վ է իմաստավոր արգելքը տարածել նաև այս սարքերի օգտագործման վրա։ Ըստ երևույթին, ճիշտ չէ սիգարետի համարժեք դիտարկել ու բնորոշել այլընտրանքային արտադրանքը, քանի որ այն իրապես կարող է օգնել ծխողներին սիգարետից հրաժարվել:

Ի՞նչ են պարզել բրիտանացի գիտնականները

Այս համատեքստում հետաքրքիր է Մեծ Բրիտանիայի փորձն ու հակածխախոտային պայքարում արձանագրված հաջողությունները։ Գիտակցելով, որ ծխողների որոշակի տոկոս ամենախիստ սահմանափակումների դեպքում անգամ շարունակելու են ծխել, Մեծ Բրիտանիայի կառավարությունը որդեգրել է նորարարական քաղաքականություն․ խթանել ծխողների շրջանում առանց ծուխ այլընտրանքին անցում կատարելը։ Ինչպես նշվում էՄեծ Բրիտանիայի Պառլամենտի գիտության և տեխնոլոգիայի մշտական կոմիտեի զեկույցում՝ այլընտրանքային արտադրատեսակների օրենսդրական կարգավորումները պետք է ավելի մեղմ լինեն, քան սիգարետինը: Այլընտրանքի հարկման, մարքեթինգի, ինչպես նաև հանրային վայրերում օգտագործման մոտեցումները պետք է վերանայվեն: Մեծ Բրիտանիայում էլեկտրոնային սիգարետը համարվում է ծխելը թողնելուն օգնող միջոց, որը կարելի է արդյունավետ կիրառել այն ծխողների համար, ովքեր անկախ հակածխախոտային օրենքի խստության, շարունակելու են ծխել։

Այլ ուսումնասիրություններ

Անդրադառնանք նաև Իտալիային։ Կատանիայի համալսարանում վերջերս կատարված ուսումնասիրության շրջանակներում վերլուծել են ծխախոտը տաքացնող արտադրանքի գոլորշու մեջ առկա ածխածնի մոնօքսիդի (CO) մակարդակը։ Հետազոտության արդյունքները վկայում են․ ծխախոտի տաքացման տեխնոլոգիայով աշխատող սարքերը զգալիորեն նվազեցնում են գոլորշու մեջ առկա վնասակար նյութերի մակարդակը։ Առանց այրման նիկոտին մատակարարող  պրոդուկտներում ածխաթթու գազի, նիտրոզամինների, ալդեհիդների ծավալը շատ ավելի քիչ է, քան սիգարետի դեպքում:  Իհարկե, այս դեպքում ևս ռիսկ կա, բայց այն անհամեմատելի է սիգարետի ռիսկի հետ, որի դեպքում թութունն այրվում է ու արտազատվում են բազմաթիվ վնասակար նյութեր՝ այդ թվում և ածխածնի մոնօքսիդ։ Հետազոտության հեղինակները եզրակացնում են, որ ծխախոտը տաքացնող սարքերը արդյունավետ այլընտրանք են այն ծխողների համար, ովքեր չեն ցանկանում կամ չեն կարողանում հրաժարվել սիգարետից:

Մեծ Բրիտանիան ու Իտալիան զարգացած երկրներ են, որոնցից վստահաբար կարելի է օրինակ վերցնել։ Ի վերջո, որքան էլ խիստ լինեն օրենսդրական սահմանափակումները, միևնույն է, լինելու է ծխողների ստվար զանգված, որը չի հրաժարվելու սիգարետից։ Ու հենց այդ ծխողներին պետք է հասանելի դարձնել առանց այրման աշխատող այլընտրանքը, որը կարող է միջանկյալ լուծում դառնալ հակածխախոտային պայքարում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևանում խախտումները հետևողականորեն պակասում են, մարզերում խնդիրներ կան. ՍԱՏՄԵրևանի 2 վարչական շրջաններում ՔՏՀԱՏՄ-ն արտակարգ ռեժիմով իրականացրել է վերահսկողական աշխատանքներՊԲ հրամանատարը ներկա է գտնվել բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփմանըՌոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պատրաստ է համագործակցել Երևանի կենդանաբանական այգու հետՆույնիսկ Լիբանան հումանիտար օգնություն ուղարկող առաջին չվերթի ինքնաթիռով մարդիկ կարող է գան Հայաստան. Զարեհ ՍինանյանԽոշոր ավտովթար Սյունիքի մարզում. իրանցի 64-ամյա վարորդը Nissan բեռնատարով կողաշրջվել էՀայտնի «բիկինիով բուժքույրը» հեռուստահաղորդավարուհի է դարձել (տեսանյութ)Ամբերդի համայանքապետը՝ ծեծկռտուքի մասնակից․ բացատրություն տալուց հետո բա՞ց է թողնվել Հայաստանի դեմ բացված ճակատների ճշտում. ու՞մ հայրենիքը պետք է լինի Հայաստանը․ Արմեն Այվազյան (տեսանյութ)Ախալքալաքում կրքերը չեն հանդարտվում. հրդեհվել է երկու տուն եւ հյուրանոց․ կան վիրավորներ «Նախագահ` աղետ»․ Ջորջ Բուշ Կրտսերը պատմության մեջ մնացել է իբրև ամենաանփույթ ԱՄՆ նախագահ (տեսանյութ)«Հոգևորականը ո՛չ հայհոյեց, ո՛չ խփեց, ոչ մի բան չարեց. ինչ որ կա՝ շատ տհաճ է». Շիրակի թեմի առաջնորդԲանակի հարցում արդարությունը իր պարտքն ազնվորեն կատարող զինվորներ ունենալու հրամայականի հետ է կապված․ Պարույր ՀայրիկյանԲեյրութ է մեկնում առաջին ինքնաթիռը`Հայաստանի տրամադրած օգնությունովՀայկ Մարությանը դպրոցի տնօրենների է նշանակել Կորոնավիրուսի վարակելիության աստիճանը մուտացիաների պատճառով աճել է. South China Morning PostԽմբակային ծեծկռտուք Էջմիածնում. բերման է ենթարկվել նաև Ամբերդի համայնքապետը Ինձ մեղադրում էր, որ ես «էս մի բուռ ժողովրդին չբացատրեցի, թէ ես ով եմ»․ Պարույր ՀայրիկյանՀոնկոնգից ԱՄՆ փախուստի դիմած վիրուսաբանը պատմել է «ողջ ճշմարտությունը» COVID-19- ի մասին․ Fox NewsԻնչո՞վ է հայտնի և որքան դրամաշնորհ է ստացել Արսեն Թորոսյանի՝ նախկինում ղեկավարած ՀԿ-նՋրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Ford Transit-ը. վերջինս կողաշրջվել է. կա 5 վիրավորԼևոն Սարգսյանի նկատմամբ կալանավորումը վերահաստատելու միջնորդություն է ներկայացվել դատարանԱրցախում անցկացվել է ՊԲ ռազմական խորհրդի նիստԼուկաշենկոյի գեղեցկատես որդու մոր անունը հույժ գաղտնի է․ starhit«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայՊետական պաշտոնյաների որդիները պետք է ծառայեն առաջին գծում. Մենուա Հարությունյան «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում վերաբացվել է գյուղմթերքի տոնավաճառը«Արսենալը» պատրաստ է Ուիլյանին առաջարկել եռամյա պայմանագիրՍև, թե՞ կարմիր՝ քաղաքական մոտիվներով (տեսանյութ)«Բայերը» պատրաստ է Բադիաշիլեի համար «Մոնակոյին» առաջարկել 20 միլիոն եվրո և Ֆոլանդին․ RMC SportՍևանա լճի ափամերձ տարածքներում կա 3800 ապօրինի շենք-շինություն՝ բոլորը ենթակա ապամոնտաժման. Ռոմանոս Պետրոսյան ՇՎՏՄ-ն կասեցումներ է կատարել Կոտայքի մարզում Խոշոր ավտովթար` Աբովյան քաղաքում. կա վիրավորԼիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Փոլա Յակուբյանը հրաժարվել է մանդատից Նորավանքում արձանագրվել են խախտումներ, կազմվել արձանագրություններ․ ԲԸՏՄ Հերթական խոշոր հանգանակությունը «1000+» հիմնադրամին` «Ատլանտ Գրուպ» ՍՊԸ-ի և «Արմենիան Արմ» հայրենասիրական հասարակական կազմակերպության կողմից Բեյրութի պայթյունի հետևանքով զոհվել է հայ միանձնուհի Սոֆի Խոսրովյանը. «Արևելք» Ձայն հանիր, բժիշկ, քո սպիտակ խալաթի վրա ոտքեր են սրբում․ բժիշկ-համաճարակաբան Նախագահ Սարգսյանն այցելել է «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամաս (տեսանյութ) ՔՊ-ական որ պաշտոնյաներն են նպաստում Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկմանըՎանո Սիրադեղյանի դուստրը բաց նամակով դիմել է վարչապետ ՓաշինյանինԿառավարությունը 2,8 մլն դոլարի մաքսային արտոնություն է տրամադրել Երևանում ՋԷԿ-ի կառուցման համար (տեսանյութ) Բեյրութում պայթյունի ժամանակ երեխա է լույս աշխարհ եկել (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Դավիթաշեն-Աշտարակի խճուղի նոր կառուցված ավտոճանապարհին «Սևանն իր կապույտ երկնքով իսկապես Հայաստանի զարդն է». Գագիկ Ծառուկյանը լուսանկար է հրապարակելՔաղաքացին ոչ ադեկվատ վիճակում կոտրել է Երևանի քաղաքապետարանի պատուհաններըԱլեն Սիմոնյանին դիմակ չկրելու համար դու՞րս են հրավիրել խանութից․ ԱԺ փոխխոսնակի «մեկնաբանությունը»
Ամենադիտված