Ըստ Բելառուսի նախագահական ընտրությունների exit poll-ի՝ Լուկաշենկոն հավաքում է 79,7% ձայներ Արամ Ա-ն և Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Բացառիկ կադրեր Ախալքալաքում տեղի ունեցած սպանությունից ՈՒՂԻՂ․ Բողոքի ցույցեր Բեյրութում՝ ընդդեմ կառավարության Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի Մեր աջակցությունը Լիբանանի Հանրապետությանը եւ հայ համայնքին չի ավարտվում․ Փաշինյան Ինչպիսի կին է իր կողքին պատկերացնում Դավիթ Աֆրիկյանը. դերասանի անկեղծ հարցազրույցը Մարիամ Փաշինյանն իր հանգստից լուսանկարներ է հրապարակել Արցախի ժողովրդից Լիբանանին. ևս մեկ ինքնաթիռ մեկնեց Բեյրութ Ջրասուզակները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դի 

Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆին

Քաղաքական

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Բանցհաֆին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով Միխայել Բանցհաֆին Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի եւ Գերմանիայի, մասնավորապես նաեւ երկու երկրների խորհրդարանների միջեւ բավական լուրջ եւ գործընկերային հարաբերություններ կան, ինչի մասին են վկայում վերջին շրջանում ամենաբարձր մակարդակի ակտիվ փոխայցերը: Աժ նախագահը ողջունել է Գերմանիայի կողմից ֆինանսավորվող կամ տեխնիկական աջակցություն ստացող զանազան ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությանը եւ Հայաստանի զարգացմանն առհասարակ: Արարատ Միրզոյանը հերթական անգամ հավաստել է, որ Հայաստանի իշխանությունները վճռական են ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին եւ որեւէ հետքայլ չի լինելու այս առումով: Նա նշել է, որ Հայաստանը շարունակելու է նաեւ իր ջանքերը՝ համաշխարհային անվտանգության ամրապնդման ուղղությամբ եւ այս առումով կարեւորել  Գերմանիայի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունը ՆԱՏՕ-ի՝ «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Աժ նախագահը ողջունել է Բունդեսթագի տարբեր պատգամավորների այցերը Լեռնային Ղարաբաղ, ինչը շատ լավ հնարավորություն է՝ տեղում խնդրին ծանոթանալու եւ ընդգծել է, որ անկախ ԼՂ խնդրի լուծված չլինելուն՝ Հայաստանը շարունակելու է պաշտպանել այնտեղ ապրող մարդկանց իրավունքները:

Կողմերը խոսել են կրթական զանազան ծրագրերի, երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորված լավ ավանդույթների մասին: «Վստահ եմ, որ մեր երկրների եւ մեր խորհրդարանների միջեւ հարաբերությունները կշարունակեն կտրուկ զարգանալ եւ Դուք Ձեր ավանդը կունենաք այդտեղ: Հաջողություն եմ մաղթում Ձեզ»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Դեսպան Բանցհաֆը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար, նշել, որ ուրախ է Հայաստանում գտնվելու եւ աշխատելու համար: «Լիահույս եմ, որ կշարունակենք մեր լավ համագործակցությունը: Դուք նշեցիք գերմանա-հայկական համագործակցության մեծ ներկապնակ, որին ես եւս կցանկանամ անդրադառնալ: Դուք իրավացիորեն նշեցիք արդյունավետ համագործակցության մասին, որը է՛լ ավելի է զարգացել Թավշյա հեղափոխությունից հետո: Դուք նշեցիք նաեւ բարձրաստիճան այցերի մասին, որոնք ավելի են ամրապնդել կապերը»,- ասել է դեսպանը՝ հայտնելով, որ հաջորդ տարի նախատեսվում է Գերմանիայի Դաշնային հանրապետության նախագահի այցը Հայաստան: Միխայել Բանցհաֆը նշել է, որ իր կարճատեւ այցի ընթացքում արդեն տեսել է, թե որքան մեծ է հայ ժողովրդի կամքը՝ ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու ուղղությամբ, իսկ այդ բարեփոխումների ընթացքում մեծ դեր է վերապահված խորհրդարանին, եւ Գերմանիան պատրաստ է փորձագիտական աջակցություն ցուցաբերել Հայաստանի պատգամավորներին: «Կարծում եմ, որ մոտ ապագայի մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը բավական լի է, բավական ծանրակշիռ եւ թույլ կտա մեզ արդյունքներ գրանցել: Ուրախալի է Հայաստանի կողմից որդեգրված ժողովրդավարական կուրսը, ժողովրդավարական բարեփոխումները. դա Հայաստանը մեկ աստիճանով բարձրացնում է համաշխարհային հարթակի վրա գտնվող տարբեր պետություններից, որտեղ միտումները ավելի ավտորիտար համակարգին անցումն է: Հայաստանը ներկայի այն եզակի օրինակներից է, որը հաստատակամորեն գնում է ժողովրդավարացման ճանապարհով եւ որը արժանի է մեր աջակցությանը»,- ընդգծել է Հայաստանում Գերմանիայի դեսպանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ըստ Բելառուսի նախագահական ընտրությունների exit poll-ի՝ Լուկաշենկոն հավաքում է 79,7% ձայներ Մարինկա Խաչատրյանն ընտրյալի հետ՝ նոր ֆոտոշարքումԱրամ Ա-ն և Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթաշեն-Աշտարակի խճուղի նոր կառուցված ավտոճանապարհին Բացառիկ կադրեր Ախալքալաքում տեղի ունեցած սպանությունից ՈՒՂԻՂ․ Բողոքի ցույցեր Բեյրութում՝ ընդդեմ կառավարության Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվիԲեյրութում Արամ Ա կաթողիկոսը պատարագ եւ հոգեհանգստյան կարգ է մատուցել Մեր աջակցությունը Լիբանանի Հանրապետությանը եւ հայ համայնքին չի ավարտվում․ ՓաշինյանԻնչպիսի կին է իր կողքին պատկերացնում Դավիթ Աֆրիկյանը. դերասանի անկեղծ հարցազրույցը Մարիամ Փաշինյանն իր հանգստից լուսանկարներ է հրապարակելԱրցախի ժողովրդից Լիբանանին. ևս մեկ ինքնաթիռ մեկնեց ԲեյրութՋրասուզակները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դի Լիբանանում շարունակվում են հրաժարականները․ պաշտոնից հեռացել է ևս մեկ նախարարԱռնո Բաբաջանյանի անունով ՌԴ-ում տանկեր են անվանակոչվել Հրապարակվել են Սյունիքում վթարից մահացած ընտանիքի 4 անդամների անունները. նրանցից 2-ը` 9 և 15-ամյա երեխաներ են Նիկոլ Փաշինյանն ա ուժեղ, թե՞ Բրյուս Լին. Արամ MP3-ի և Ալեն Սիմոնյանի հումորային լուսանկարըԻմ տեղեկություններով՝ Երևանից շարժվել է օպերխումբ Գասպարյանին ձերբակալելու համար. փաստաբանԱռողջարանային համալիրների տարածքներում արձանագրվել են դիմակ չկրելու դեպքեր Մինչև 2022 թվականը Հայաստանում կկառուցվի 52 մոդուլային դպրոց Ովքե՞ր էին հարձակվել Բուրջ Համուդի վրա 1979թ․ սեպտեմբերին․ (Սինանյանի «փայլուն» մտքերի հետքերով)․ Արմեն Այվազյան34 տարեկանում մահացել է «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Լեւոն Ղասաբօղլյանը Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. ընտանիքի 4 անդամները տեղում մահացել են14 տարեկան պատանին ընկել է Հրազդան գետը Փաշինյանը հաստատել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը Ռուսական R’n'B-ի սեքս սիմվոլ Բյանկայի գայթակղիչ լուսանկարը ծովափիցՊաշտպանության նախարարությունը մեկ անձից 8 միլիոն դրամի գնում է կատարել.168.amԳյումրիից և Երեւանից դեպի Ռուսաստան երեք չվերթ կիրականացվի․ դեսպանատունՆիկոլ Փաշինյանի որդու եւ դստեր պարը Tik-tok-ում (տեսանյութ)Ավիաընկերությունները չեն փոխանցում մարդկանց գումարները. Զոհրապ ԵգանյանԲեյրութում տեղի ունեցած սարսափելի աղետից հետո հրաժարական եմ տալիս. Լիբանանի տեղեկատվության նախարարՏաթևիկ Ռևազյանը՝ փոքրիկ դստեր հետ ծովափին (լուսանկար)Կրակոցներ Երեւանում. դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ, արնանման հետքերԲեյրութում ցուցարարները գրոհել են 4 նախարարությունների շենքերԶով ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան«Զգուշացեք խաբեությունից. Ոստիկանությունը պետք է զբաղվի տուրիստական գործակալության գործունեությամբ»Գագիկ Ծառուկյանի հումորային հարցազրույցը (տեսանյութ)«Բա Տիգրան Մեծի ժամանակ ու՞ր էիք, ինչի՞ չէիք խոսում…»․ Մկրտիչ Արզումանյանի նոր հրապարակումը (լուսանկար)Իմ ձերբակալությունը, խղճուկ աշխատավարձիս 1/3-ի չափով տուգանք նշանակելն ինձ գցեց խորը հոգեբանական շոկի մեջ. ԵՊՀ դասախոս«Մի սպասեք ոչ մեկից ոչինչ, անշահախնդիր արեք ամեն բան». դերասանուհի Շողեր Թովմասյանի կյանքի սկզբունքները«Մենք բավականաչափ լավ չխաղացինք Անգլիայի գավաթը նվաճելու համար»․ Լեմպարդ․ BBCԱրտասահմանյան բուհեր ընդունված ուսանողները չեն կարողանում մեկնել ուսման. Էդմոն ՄարուքյանՍտեղծված իրավիճակը ձեռնտու է մեր թշնամիներին. Շիրակ Թորոսյանը` Ախալքալակի դեպքերի մասինԱռանց դիմահարդարման Իրինա Շեյքը՝ ներքնազգեստով (լուսանկար)Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 225-ով, 6 պացիենտ մահացել էՄարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռը հասել է Բեյրութ (տեսանյութ)Աստղագուշակ՝ օգոստոսի 9-ի համարՀամացանցում հայտնվել է Զարեհ Սինանյանի՝ մասոնների հետ լուսանկարըՕրվա խորհուրդԵրևանում խախտումները հետևողականորեն պակասում են, մարզերում խնդիրներ կան. ՍԱՏՄ
Ամենադիտված